Երկուշաբթի, 23 Ապրիլի 2012 20:05
2012 թ. առաջին եռամսյակում Հայաստանի ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական ծառայությունների սպառողներին փոխհատուցվել է 9.606 մլն.դրամ
ԱրմԻնֆո. 2012 թ. առաջին եռամսյակում Հայաստանի ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական ծառայությունների սպառողներին փոխհատուցվել է 9.606 մլն.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի մամուլի ծառայությունից, նշված գումարի մեծմասը` 6.817 մլն.դրամ ¥70.9%¤ բաժին է հասել պահովագրական ընկերություններին, 2.367 մլն.դրամը` բանկերին և 422 հազ.դրամը` Ավտոպահովագրողների բյուրոյին:
Ընդհանուր առմամբ գրասենյակն ստացել է 249 բողոք-հայտ, որոնցից 75-ը քննարկման ենթական չի եղել համաձայն ֆինանսական հաշտարարի մասին գործող օրենսդրության: Մնացած 175-ը քննարկման ենթակա է եղել, որից 10-ն արդեն բավարարվել է ֆինանսական կազմակերպությունների կողմից, իսկ 46-ը հաշտարարի կողմից վերցվել է քննարկման:
Նինանսական հաշտարարի գրասենյակի կողմից 2012 թվականի 1-ին եռամսյակում քննարկված դիմումների մեջ 29-ը ուղղված է եղել ապահովագրկան ընկերությունների և Բյուրոյի դեմ, որից 18-ը եղել է ԱՊՊԱ գծով, 7-ը` տրանսպորտային միջոցների պահովագրության գծով, 2-ը` բժշկական ապահովագրության, 1-ը` տուրիստների ապահովագրության և 1-ը` դժբախտ պատահրներից ապահովագրության գծով: Հաշվետու ժամանակահատվածում ֆինհաշտարարի կողմից քննարկվել է նաև 15 բողոք, որոնք եղել են բանկերի դեմ, որից 6-ը եղել է վարկային գործառնությունների գծով, 5-ը` վճարահաշվարկային, 2-ը` ավանդային և 2-ը` այլ գործառնությունների գծով: րավատների և վարկային կազմակերպությունների դեմ հաշվետու ժամանակահատվածում բողոք-հայտեր ֆինհաշտատարի գրասենյակը չի ստացել:
2012-ի առաջին եռամսյակում ֆինանսական հաշտարարի կողմից քննարկման վերցված 31 բողոք-հայտերից 13-ը մերժվել է, 7-ը բավարարվել է խաղաղ բանակցությունների միջոցով, 4-ը` բավարարվել է մասնակիորեն, 3-ը` ամբողջովին բավարարվել է, իսկ 3 դիմումի քննարկումը դադարեցվել է:
Միայն 2012ի մարտ ամսին ֆինհաշտարարի միջնորդությամբ վճարված փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է 3.999 մլն.դրամ, որից 3.876 մլն.դրամը` եղել է ապահովագրական ընկերությունների գծով, 123 հազ.դրամը` բանկերի գծով: Հաշվետու ամսում ստացվել է 97 դիմում-բողոք, որից 24-ը քննարկման ենթական չի եղել ըստ օրենդսդրության, իսկ մնացած 73-ից` 4-ը արդեն բավարարվել է ֆինանսական կազմակերպություններ կողմից, իսկ 25-ը վերցվել է քննարկման: Մարտ ամսին ստացված դիմում-բողոքներից 17-ը եղել է ապահովագրական ընկերությունների և Բյուրոյի դեմ, որից 11-ը` ԱՊՊԱ գծով, 4-ը` տրանսպորտային միջոցների ապահովագրության, 1-ը` բժշկական ապահովագրության, 1-ը` տուրիստների պահովագրության գծով: Մարտին քննարկվել նաև բանկերի ուղղված 8 բողոք, որից 3-ը վերաբերվել է վարկային, 2-ը, վճարահաշվարկային, 2-ը` ավանդային և 1-ը` այլ գործառնություններին:
2012-ի մարտին հաշտարարի կողմից ստացված 11 գրավոր դիմում բողոքներից 4-ը մերժվել է, 2-ը բավարարվել է խաղաղ բանակցությունների միջոցով, 2-ը բավարարվել է մասնակիորեն, 2-ի քննարկումը դադարեցվել է, իսկ 1-ի քննարկումը մերժվել է:
Նշենք, որ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը Հայաստանում գործում են 2009 թվականից, մատուցելով անվճար ծառայություններ, իսկ ֆինհաշտարարի գործունեությունը ֆինանսավորվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից: