Ուրբաթ, 27 Ապրիլի 2012 19:14
2012 թվականին Ամերիաբանկը նախատեսում է ագրեսիվ աճ
ԱրմԻնֆո. Ընթացիկ տարում Ամենրաբանկը կառուցում է ագրեսիվ ու ամբիցիոզ ծրագրեր: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
ՙՎերջին 4 տարիներին Ամերիաբանկն իր բիզնես-պլանով նախատեում է հիմնական ցուցանիշների 30% աճ: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում մեզ հաջողվեց հասնել նման արդյունքների, ապահովելով վարկային պորտֆելի լուրջ աճ՚,-նշել է Ջրբաշյանը:
Նրա խսքերով, ընթացիկ տարում բանկը նախատեսում է կրկնապատկել ՓՄՁ վարկավորման պորտֆելը, հասցնելով այն 30-31 մլրդ.դրամի, ինչպես նաև 60%-ով մեծացնել ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները: Իսկ կորպրատիվ ընդհանուր պորտֆելը նախատեսվում է հասցնել 165 մլրդ.դրամի:
Բանկի 2012 թվականի ռազմավարական զարգացման ծրագրով նախատեսված է 7 մլրդ. դրամի զուտ շահույթ, ինչն ավելի քան 2.6 մլրդ.դրամով կգերազանցի 2011 թվականի ցուցանիշը: Իսկ 2011 թվականին հաջողվեց ապահովել զուտ շահույթի 37.3% աճ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ակտիվների 201.4 մլրդ.դրամ ծավալներով Ամերիաբանկը 2011 թվականի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է երկրորդ տեղը, գրանցելով 31.6% տարեկան աճ: Ամերիաբանկն առաջատարն է նաև տնտեսության վարկավորման ծավալներով` մոտ 113 մլրդ.դրամ ¥վարկային պորտֆելի 80%-ը¤, գրանցելով 50% տարեկան աճ: Վարկային պորտֆելի մոտ 30%-ն ուղղվել է արդյունաբերական հատվածին ¥1 տեղ¤, իսկ բանկի վարկային ընդհանուր պորտֆելը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 142 մլրդ.դրամ, գրանցելով 40% տարեկան աճ: