Ուրբաթ, 27 Ապրիլի 2012 19:18
Զարգացման Հայկական Բանկը ֆիզիկական անձանց ավանդների շնորհիվ զգալիորեն մեծացրել է ավանդային պորտֆելը
ԱրմԻնֆո. 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ Զարգացման Հայկական Բանկն իր ավանդային պորտֆելը մեծացրել է 122%-ով կամ 12.4 մլրդ ՀՀ դրամով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ավանդային պորտֆելի կառուցվածքում ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդներն աճել են 137%-ով և հասել 18,2 մլրդ ՀՀ դրամի: Իրավաբանական անձանցից ներգրաված ավանդները աճել են 75%-ով և անցել են 4,4 մլրդ ՀՀ դրամի սահմանը:
Նշենք, որ բանկը մինչև մայիսի 31-ը ֆիզիկական և իրավաբանական անձանց առաջարկում է նոր “Մաքսիմում” ավանդատեսակ մաքսիմում տոկոսներով, մասնավորապես` ՀՀ դրամի դիմաց` 14%, ԱՄՆ դոլարի` 10% և Եվրոյի` 8% տարեկան տոկոսադրույքներով:
Զարգացման Հայկական Բանկ՚ բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1991 թ-ին: Բանկը մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական, ինչպես նաև ֆիզիկական անձանց: Այս 20 տարիների ընթացքում Բանկը գրավել է իր ուրույն տեղը ֆինանսական շուկայում, ձևավորել է փորձառու և արհեստավարժ սպասարկող անձնակազմ և կատարած աշխատանքի շնորհիվ նվաճել հաճախորդների վստահությունը: Զարգացման Բանկը նպատակ ունի 2011 թվականի ընթացքում կյանքի կոչել բազում ծրագրեր, առավել բարձրացնել հաճախորդների սպասարկման որակը և Հայաստանի տարբեր մարզերում մատչելի դարձնել Բանկի ծառայությունները` բացելով նոր և հարմարավետ մասնաճյուղեր: