Ուրբաթ, 20 Ապրիլի 2012 17:16
ՎՏԲ24. ՎՏԲ-Հայաստան Բանկում ռիսկ-մենեջմենտի համակարգը բավականին բարձր տեխնոլոգիական է ու յուրօրինակ
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկում ռիսկ-մենեջմենտի համակարգը հայկական շուկայի համար բավականին բարձր տեխնոլոգիական է ու յուրօրինակ և հանդիսանում է մանրածախ բիզնեսի զարգացման գրավականը, որը կրկնակի անգամ գերազանցում է միջին շուկայական ցուցանիշները:
Ինչպես այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ24 բանկի նախագահ, վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը, ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ պորտֆելի նախորդ տարվա աճը կազմել է 47%: Մեկնաբանելով հայաստանյան ՙդուստր՚ բանկի ռիսկ-մենեջմենթը, նա նկատել է, որ բանկն օրական միջին հաշվով քննարկում է մոտ հազար վարկային հայտ:
Մ.Զադորնովը տեկացրել է նաև, որ ներկայումս բանկում ներդրվել է փոխառուի գնահատման սքորինգային համակարգ, որի համաձայն` հաճախորդի վարքագծի որոշակի մոդելների հիման վրա համակարգը թույլ է տալիս կանխատեսել ու հաշվարկել վարկը չվերադարձնելու ռիսկը, ճշգրտել է նա, հավելելով, որ բանկում գործող ռիսկ-մենեջմենթի համակարգը թույլ է տալիս ընդունել վարկային շատ արագ որոշումներ: ՙՄենք պետք է հաճախորդին ստուգենք մի քանի րոպեում, ինչն էլ իր հերթին մեզ հնարավորություն կտա սպասարկել ավելի ու ավելի շատ գոհ հաճախորդների՚,-նշել է Զադորնովը:
Իր հերթին, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի ուսևը նշել է, որ Բանկի մանրածախ պորտֆելում ժամկետանց վարկերի բաժինը 2010 թվականի համեմատ կրճատվել է: Նա տեղեկացրել է, որ ներկայումս բանկն ուսուցանում է մասնագետներին, անց է կացնում մասնագիտկան ունակությունների բարձրացման ուղղությամբ սեմինարներ:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004 թվականին: Ներկայումս բանկն ունի Հայաստանում ամենամեծ մասնաճյուղային ցանցը` 68 բաժանմունք: