Շաբաթ, 28 Ապրիլի 2012 19:37
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն 2012թ. առաջին եռամսյակում գրանցել է հիմնական ցուցանիշների աճ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ:
ԱրմԻնֆո. 2012թ. առաջին եռամսյակում ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն գրանցել է հիմնական ցուցանիշների աճ`2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, 31.03.2012թ. դրությամբ Բանկի ընդհանուր ակտիվները կազմել են 107.5 մլրդ ՀՀ դրամ: 31.03.2011թ. համեմատ աճը կազմել է 26.7 մլրդ ՀՀ դրամ կամ 33.1%: Հաճախորդներին տրամադրված վարկերն ու այլ փոխառությունները կազմել են 82.4 մլրդ ՀՀ դրամ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 27.0 մլրդ ՀՀ դրամով կամ 48.7%-ով:
Աղբյուրի համաձայն, 31.03.2012թ. դրությամբ Բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 91.5 մլրդ ՀՀ դրամ` 31.03.2011թ. համեմատ ավելանալով 25.9 մլրդ ՀՀ դրամով կամ 39.4%-ով: Հաճախորդների հանդեպ ունեցած պարտավորությունները կազմել են 42.0 մլրդ ՀՀ դրամ` ավելանալով 8.1 մլրդ ՀՀ դրամով կամ 24.0%-ով: Ընդ որում` իրավաբանական անձանց միջոցները կազմել են 21.9 մլրդ ՀՀ դրամ` ավելանալով 1.2 մլրդ ՀՀ դրամով կամ 6.0%-ով, իսկ ֆիզիկական անձանց միջոցները` 20.1 մլրդ ՀՀ դրամ` ավելանալով 6.9 մլրդ ՀՀ դրամով կամ 52.2%ով:
31.03.2012թ, դրությամբ բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 15.9 մլրդ ՀՀ դրամ, որն ավել է 31.03.2011թ. ցուցանիշից 871.0 մլն ՀՀ դրամով կամ 5.8%-ով: