Ուրբաթ, 20 Ապրիլի 2012 19:13
ՎՏԲ Խումբը հայկական բանկի զարգացմանը կներդնի մոտ 2 մլն.դոլար
ԱրմԻնֆո. ՎՏԲ Խումբը հայկական բանկի զարգացմանը կներդնի մոտ 2 մլն.դոլար: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ24 Բանկի նախագահ-վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը: Նրա խոսքերով, միջոցները կծախսվեն մասնաճյուղերի ցանցի վերանոգմանը, ՏՏ պլատֆորմի զարգացմանը, ինչպես նաև աշխտկազմի ուսուցմանը:
Մ.Զադորնովը նար նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի բազային վրա ՎՏԲ-ն իր հիփոթեքային բաժանմունքների աշխատակիցների համար անց է կացնում սեմինար, որին մասնակցում են 150 մասնագետներ Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրինայից և Ղազախստանից:
Նշենք, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ խմբի անդամ դարձավ 2004 թվականին: Ներկայումս բանկն ունի Հայաստանում ամենամեծ մասնաճյուղային ցանցը` 68 բաժանմունք: