Չորեքշաբթի, 2 Մայիսի 2012 19:21
Հայաստանի դրամական բազան 2012 թ. մարտին աճել է 1.9% մինչև 1.4 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2012 թվականի մարտին աճել է 1.9%, 2012 թվականի ապրիլի 1-ին կազմելով 553.7 մլրդ.դրամ կամ 1.4 մլրդ. դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, տարեկան կտրվածքով Հայաստանի դրամական բազան ավելացել է 9.3%, իսկ առաջին եռամսյակում` 17.5%:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցների ծավալը 2012 թվականի մարտին, աճել է 0.5%, ապրիլի 1-ին կազմելով 361.5 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 15.2% և եռամսյակային 9.3% անկում:
Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 27.6% կամ 152.8 մլրդ.դրամ, մարտին աճելով 0.4%, տարեկան կտրվածքով աճելով 37.1%, իսկ եռամսյակի կտրվածքով` 6.3%: Արտարժույթով պարտադիր պահուստների բաժինը կազմել է ընդհանուր դրամական բազայի 5.7%-ը կամ 31.9 մլրդ.դրամ, հաշվետու ամսում նվազելով 27.2%, առաջին եռամսյակում`68.9%, իսկ տարեկան կտրվածքով` 61.2%:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը ¥առանց մասնավորցված միջոցների¤ 2012 թվականի մարտին կրճատվել են 4.7%, մինչև 365.4 մլրդ.դրամ, առաջին եռամսյակում` 20.6%, իսկ տարեկան կտրվածքով նվազլով 13.2%:
Ներքին ակտիվների չափերը մարտին աճել են 4.8%, ապրիլի 1-ին կազմելով 188.3 մլրդ. դրամ, տարեկան կտրվածով աճելով ավելի քան 2 անգամ, իսկ եռամսյակում կրճատվելով 10.8%:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով արձանագրվել է 82.1 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, մեկ ամսում նվազելով 7.1%, տարեկան կտրվածքով գրանցելով 10.8%, իսկեռամսյակոի կտրվածքով` 23% անկում: Բանկերի հանդեպ պահանջները մարտին կրճատվել են 0.8%, մինչև 98 մլրդ.դրամ, տարեկան 45.7% աճով և եռամսյակոյին 28.5% անկումով: Ներքին ակտիվների ընդհանուր կազմում ռեպո-պայմանագրերի ծավալները մարտին աճել են 76.8%, մինչև 11.5 մլրդ. դրամ, տարեկան ավելի քան 2 անգամ աճով և եռամսյակային 75.1% անկումով: