Չորեքշաբթի, 2 Մայիսի 2012 20:11
Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի մարտին աճել է 1.9 տոկոսով, մինչև 2.9 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի մարտին աճել է 1.6%, ապրիլի 1-ին կազմելով 1.134 տրլն.դրամ կամ 2.9 մլն.դոլար: Առաջին եռամսյակում այս ցուցանիշը աճել է 0.6%, իսկ տարեկան կտրվածքով` 22.5%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ միջոցների ծավալը մարտին աճել է 0.6%, առաջին եռամսյակում կրճատվելով 8%, տարեկան կտրվածքով աճելով 15.5%, 2012-ի ապրիլի 1-ին կազմելով 321.3 մլրդ.դրամ:
Դրամական զանգվածի կազմում դրամային ավանդների բաժինը կազմել է 30% կամ 328.6 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 42.7% կամ 484.5 մլրդ. դրամ:
Հայաստանի դրամական զանգվածի կազմում արտաքին ակտիվները 2012 թվականի մարտին գրանցվել է մոտ 2 անգամ աճ, առաջին եռամսյակում` 6.3% աճ, տարեկան կտրվածքով գրանցլով անկում: Մարտին ներքին ակտիվներն աճել են 5.6%, առաջին եռամսյակում` 8.1%, իսկ տարեկան կտրվածքով` 53.% աճ, ապրիլի 1-ին կազմելով 1.22 տրլն.դրամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջները գրանցվել են 22.6 մլրդ.դրամ բազասական ցուցանիշով, մարտին նվազելով 47.9%, եռամսյակում` ավելի քան 2 անգամ, իսկ տարեկան կտրվածքով` 59.9%: Տնտեսության բաժինը կազմել է 1.42 տրլն. դրամ, մարտին աճելով 2.9%, առաջին եռամսյակում` 6.9%, տարեկան կտրվածքով` 34.5%: Կազմակերպությունների բաժինը կազմել է 832 մլրդ.դրամ, մարտին աճելով 2.7%, առաջին եռամսյակում` 10.9%, իսկ տարեկան կտրվածքով` 37.6%: Տնային տնտեսությունների բաժինը կազմել է 550 մլրդ.դրամ, հաշվետու ամսում աճելով 3.3%, առաջին եռամսյակում` 10%, իսկ տարեկան կտրվածքով` 29%, իսկ ոչ առետրային կազմակերպությունների բաժինը` 20.5 մլրդ. դրամ, մարտին նվազելով 1%, առաջին եռամսյակում աճելովց 46.6%, իսկ տարեկան կտրվածքով` աճելով 57.6%: