Հինգշաբթի, 3 Մայիսի 2012 21:11
2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն աճել են 5.5 տոկոսով
ԱրմԻնֆո. 2012 թվականի մարտին Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն աճել են 2.6%, ապրիլի 1-ին կազմելով 1.347 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով` 32.6%,իսկ առաջին եռամսյակում` 5.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումները կազմել են 1.318 տրլն.դրամ կամ 3.4 մլրդ.դոլար, հաշվետու ամսում աճելով 2.7%, տարեկան կտրվածքով` 35.7%, իսկ միայն առաջին եռամսյակում` 5.4%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, առևտրային բանկերի վարկային պորտֆելում դրամով վարկերը կազմել են 37.3% կամ 491.2 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 62.7% կամ 826.7 մլրդ.դրամ: 2012 թվականի փետրվարին դրամով վարկավորումն աճել է 1.8%, տարեկան կտրվածքով` 24%, իսկ միայն առաջին եռամսյակում` 1.8%: Արտարժույթով վարկերը հաշվետու ամսում աճել են 3.2%, տարեկան կտրվածքով` 43.8%, իսկ միայն առաջին եռամսյակում` 7.6%:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.65% կամ 22.2 մլրդ.դրամ, ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.5% կամ 7.1 մլրդ.դրամով: Երկարաձգված վարկերի ծավալը մարտին աճել է 6.7%, տարեկան կտրվածքով գրանցելով 44.3% անտում, իսկ առամսյակային կտրվածքով` 5.5% աճ: Ժամկետանց վարկերի ծավալը հաշվետու ամսում կրճատվել է 18%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 67.9%, իսկ եռամսյակում` 22.8%::
Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 75.2% կամ 16.7 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերն աճել են 99.9%:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի մարտին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.37 տոկոսային կետով, տարեկան կտրվածքով` 0.55 տոկոսային կետով, ապրիլի 1-ի դրությամբ գրանցելով 17.74%: