Ուրբաթ, 4 Մայիսի 2012 13:00
Հայաստանի բանկերում ավանդների ծավալներն աճել են 35.8 տոկոսով, մինչև 2.6 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2012 թվականի մարտին աճել են 1.7%, իսկ տարեկան կտրվածքով աճել են` 35.8%, եռամսյակի կտրվածքով` 5.7%, 2012 թվականի ապրիլի 1-ին կազմելով 1.025 տրլն.դրամ կամ 2.6 մլրդ. դոլար:
Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 32.4% կամ 331.6 մլրդ. դրամ (848.9 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալներն կազմել են 67.6% կամ 1.8 մլրդ.դոլար (693.3 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում 2012 թվականի եռամսյակի կտրվածքում 1.1 տոկոսային կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որոնք Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 21.6% կամ 221.8 մլրդ.դրամ ¥մարտի անկումը կազմել է 4.6%, եռամսյակի աճը` 6.9%, իսկ տարեկան աճը` 76.9%¤: Դրանց կազմում դրամային ավանդները մարտին աճել են 0.8% ¥եռամսյակի աճը` 34%, իսկ տարեկան աճը` 88.6%¤, մինչև 15 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդները կրճատվել են 5% ¥եռամսյակի աճը` 5.4%, իսկ տարեկան աճը` 76%¤, կազմելով 206.8 մլրդ. դրամ
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 78.4% կամ 803.1 մլրդ.դրամ, որտեղ 316.5 մլրդ.դրամը կազմել են ՀՀ դրամով ներգրավված ավանդները, իսկ 486.5 մլրդ. դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 33.9% կամ 272.4 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 66.1% կամ 530.5 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը բանկերում 2012-ի ապրիլի 1-ին կազմել է 515.5 մլրդ.դրամ, ամսական կտրվածքով աճելով 3.7%, եռամսյակում` 6.6%, իսկ տարեկան կտրվածքով` 37.3%:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի մարտին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները 9.48%-ից իջել են մինչև 8.55%, իսկ տարեկան կտրվածքով աճել են 0.5 տոկոսային կետով, իսկ առաջին եռամսյակում իջել են 1.74 կետով: