Չորեքշաբթի, 25 Ապրիլի 2012 19:17
Զարգացման Հայկական Բանկն ապահովել է վարկային պորտֆելի զգալի աճ
ԱրմԻնֆո. Զարգացման Հայկական Բանկի վարկային պորտֆելի ծավալը 2012 թվականի առաջին եռամսյակի վերջում կազմել է 26,3 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14,6 մլրդ.դրամի դիմաց աճելով 11,7 մլրդ.դրամով կամ 80%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
Զարգացման Հայկական Բանկը շարունակում է նոր ծառայությունների եւ նոր վարկատեսակների առաջարկներն իր հաճախորդներին: Այսօր արդեն բանկը շուկային առաջարկում է երկու նոր առևտրային վարկատեսակներ` որից մեկը կարող է հետաքրքրել հատկապես այն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին, ովքեր իրենց ներկայացրած գրավի դիմաց ձգտում են ստանալ առավելագույնս վարկային միջոցներ, իսկ երկրորդը` այն կազմակերպություններին, որոնք նպատակ ունեն ձեռք բերել առևտրային և արտադրական տարածքներ, պահեստներ, գրասենյակներ, հողատարածքներ կամ այլ անշարժ գույք:
Նշենք, որ ՙԶարգացման Հայկական Բանկ՚ բաց բաժնետիրական ընկերությունը Հայաստանի Հանրապետության առաջին առևտրային բանկերից է, որը հիմնադրվել է 1990 թ-ին: Բանկը մատուցում է ժամանակակից բանկային ծառայությունների լայն տեսականի տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց: Բանկն ունի 75 բաժնետեր, որոնց 40%-ը Հայաստանի ոչ ռեզիդենտներ են: Ռեզեդենտներին է պատկանում բանկի բաժնտոմսերի 52%-ը: Բանկն ունի բաժնետերեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, երմանիայից, Իտալիայից, Կանադայից, Իսպանիայից, Շվեդիայից, Ավստրալիայից, Բրազիլիայից: