Ուրբաթ, 27 Ապրիլի 2012 19:05
Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը նոր մասնաճյուղ է բացել մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում, որի պաշտոնական գործարկումը կայացել է ապրիլի 27-ին:
ՙԱմերիաբանկը կոնսերվատիվ մոտեցումներ է ցուցաբերում մասնաճյուղերի ցանցի ընդլայնմանը, քանի որ դա բանկի համար ինքնանպատակ չէ: Մինչ նոր մասնաճյուղի բացումը, մասնագետներն ուսումնասիրում են բնակչության տնտեսական ակտիվությունը տեղական մասշտաբով, ինչպես նաև սոցիալական և դեմոգրաֆիկ միկրո-իրավիճակը, որը կարող է անդրադառնալ սպառողական պահանջարկի վրա: Միայն դրանից հետո էլ ընդունվում է որոշում: Այս առումով Շենգավիթը մեզ համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում՚, լրագրողների հետ զրույցում նշել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, հավելելով, որ ընթացիկ տարում ևս մեկ նոր մասնաճուղ կբացվի յումրիում:
Նա նշել է, որ նոր մասնաճյուղը հագեցված է ժամանակակից բանկային տեխնիկայով և գլխամասային գրասենյակի հետ on-line կապով: Նախատեսված է նաև Premium հաճախորդների առանձնացված գոտի: Նրա խոսքերով, ընթացիկ տարում Շենգավիթի մասնաճյուղը կգրանցի զրոյական շահույթ, իսկ հաջորդ տարվանից շահույթը կհասնի տարեկան 200 մլն.դրամի:
Ջրբաշյանը նշել է, որ Շենգավիթ մասնաճյուղում բանկը կմատուցի պահանջարկ ունեցող բանկային ծառայություններ` հաճախորդների սպասարկման արտոնյալ պայմաններով, եթե նրանք մասնաճյուղում հաշիվներ բացեն մինչև 2012-ի հունիսի 1-ը: Արտոնությունների շարքում նա նշել է տարեկան անվճար սպասարկումով Visa Classic և MasterCard standart քարտերի տրամադրումը: Իրավաբանական անձանց կողմից մասնաճյուղում հաշիվներ բացելու դեպքում կազմակերպության տնօրենին տրամադրվում է Gold և Business քարտեր, առաջին տարվա անվճար սպասարկումով, ինչպես նաև Բանկ-հաճախորդ ավտոմատացված համակարգի մեկտարյա անվճար տրամադրում: Իսկ կազմակերպության աշխատակիցները, մասնաճյուղի հաճախորդ դառնալիս աշխատավարձային նախագծերի շրջանակներում կստանան մեկտարյա անվճար սպասարկմամբ Visa Elektron քարտեր:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ակտիվների 201.4 մլրդ.դրամ ծավալներով Ամերիաբանկը 2011 թվականի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգում զբաղեցնում է երկրորդ տեղը, գրանցելով 31.6% տարեկան աճ: Ամերիաբանկն առաջատարն է նաև տնտեսության վարկավորման ծավալներով` մոտ 113 մլրդ.դրամ ¥վարկային պորտֆելի 80%-ը¤, գրանցելով 50% տարեկան աճ: Վարկային պորտֆելի մոտ 30%-ն ուղղվել է արդյունաբերական հատվածին ¥1 տեղ¤, իսկ բանկի վարկային ընդհանուր պորտֆելը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 142 մլրդ.դրամ, գրանցելով 40% տարեկան աճ: