Երկուշաբթի, 7 Մայիսի 2012 19:38
SMEDNC հիմնադրամը 2012 թվականի առաջին եռամսյակում ՓՄՁ սուբյեկտներին տրամադրել է 47.5 մլն.դրամի վարկային երաշխիներ
ԱրմԻնֆո. SMEDNC հիմնադրամի վարկային պորտֆելը 2012 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 60.8 մլն.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է SMEDNC հիմնադրամից, այդ ժամանակահատվածում
ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվել է 47.5 մլն.դրամի վարկային երաշխիներ, որոնց վարկային պարտավորությունների ընդհանուր մեծությունը կազմել է 86 մլն.դոլար ¥տոկոսներով հանդերձ¤:
Աղբյուրի համաձայն, SMEDNC հիմնադրամի ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքները կազմում են տարեկան 15%, մեկ վարկի միջին չափը`12.1 մլն.դրամ, վարկային երաշխիիմիջին չափը` 9.5 մլն.դրամ, իսկ վարկային պարտավորություններով երաշխիքների ապահովվածությունը կազմում է 55.7%: Վարկային երաշխքիները տրամադրվել են 3 բանկերի միջոցով, դրանք են` Զարգացման Հայկական Բանկը, Ինեկոբանկը և Անելիք Բանկը:
Ընդհանուր հաշվով, Հիմնադրամը 2012-ի առաջին եռամսյակում բավարարել է ՓՄՁ սկսնակ և գործող սուբյեկտների կողմից ստացված 1976 հայտ: 1735 սուբյեկտի տրամադրվել է խորհրդատվական ծառայություն, 35-ին`աջակցություն, 5-ին` տրամադրվել են վարկային երաշխիքներ, 3-ին` ֆինանսական աջակցություն:
Աջակցությունների մեծ մասը բաժին է ընկել շրջաններին, հիմնականում սահմանամերձ շրջաններում` 89.4%: Երևանում այդ ցուցանիշը կազմել է 10.6%: Շրջաններից ամենաակտիվ մասնակցցությունն են ունեցել Տավուշի, Լոռու մարզերը, համապատասխանաբար ներկայացնելով 303 և 259 հայտ: Վայոց ձորից ներկայացվել է 219 հայտ, Արագածոտնից` 168, Շիրակից` 148, Կոտայից` 131, եղարքունիից` 1129, Արարատից` 119 և Սյունիքից` 98 հայտ, իսկ Արմավիրից` 32 հայտ:
Նշենք, որ SMEDNC հիմնադրամը Հայաստանում հիմնվել է 2002 թվականին, և առաջին ազգային կառույցն է, որը լիազորված պետական աջակցություն է ցուցաբերում ՓՄՁ զարգացմանը Հայաստանում: