Հինգշաբթի, 10 Մայիսի 2012 14:43
HSBC Բանկ Հայաստանը STATUS-հաճախորդների համար բացել է նոր մասնաճյուղ
ԱրմԻնֆո. HSBC Բանկ Հայաստանը Երևանի կենտրոնում ¥Բաղրամյան 4/1¤ VIP-հաճախորդների համար բացել է նոր մասնաճյուղ: Մասնաճյուղի բացման արարողությանը ժամանակ ելույթ են ունեցել HSBC Բանկ Հայաստանի տնօրենների Խորհրդի նախագահ Վաչե Մանուկյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե աբրիելյանը, ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, ինչպես նաև բանկի VIP-հաճախորդներ:
Իր ելույթում Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը նշել է, որ ընթացիկ տարում բանկը նախատեսում է բացել 10-րդ մասնաճյուղը Երևանում, իսկ 2013 թվականից իր ներկայությունն ապահովել նաև մարզերում: Նա նաև նշել է, որ հունիսից Status հաճախորդներին բացառիկ հնարավորություն կընձեռվի անվճր օգտվել պայմանագրով հունիսից World Black Edition Master Card քարտից: Բացի այդ, մասնաճյուղը կտրամադրի Միջազգային կոնսերժ ծառյություններ, ինչպես նաև Status-փաթեթի արտոնյալ ծառայություններ:
Բանկի ծառայություններից կարող են օգտվել այն հաճախորդները, որոնց միջին ավանդների միջին չադերը բանկում կազմում է 20 մլն.դրամ: Status մասնաճյուղի հաճախորդները կստանան բարձրակարգ բանկային ծառայություններ: