Հինգշաբթի, 10 Մայիսի 2012 18:19
Ա.Քլիֆֆորդ. Դժվար կլինի ապահովել դրամային պարտադիր պահուստավորման նորմատիվը, եթե դրամով ավանդների քանակը նվազի
ԱրմԻնֆո. Դժվար կլինի ապահովել դրամային պարտադիր պահուստավորման նորմատիվը, եթե դրամով ավանդների քանակը նվազի: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը, մեկնաբանելով բանկային շուկայի առաջիկա փոփոխությունները, վերոհիշյալ նորմատիվը դրամային համարժեքի վերածելու կապկցությամբ:
ՙԴա դեկտեմբերի վերջին բերեց տոկոսադրույքների կարճաժամկետ աճի, իսկ հետո իրավիճկը կարգավորվեց, ներկայումս դժվար է նախապես խոսել պարտադիր պահուստավորման նորմատիվների փոփոխության ազդեցության մասին, քանի որ ամեն ինչ կախված է երկրի տնտեսության դոլարիզացիայի մակարդակից, իսկ վերջինս էլ, իր հերթին, կախված է տնտեսական աճից և սպառողական ակնկալիքներից՚,-նշել է նա, հավելելով, որ ներկայումս ՀՀ դրամով ավանդները կազմում են 38%, իսկ արտարժույթով ավանդները` 62%:
ՙՊարտադիր պահուստավորման նորմատիվը փոխելով դրամայինի, Կենտրոնական բանկն ուներ հետևյալ նպատակը` արտարժութային ավանդների համեմատ ավելացնել դրամային ավանդների տոկոսադրույքների մարժան, քաջալերելով ավանդները դրամով պահելը: Այդ փոփոխությունների մասին բանկերը նախապես տեղեկացված էին ու պատրաստ էին դրան՚,-նշել է նա: