Հինգշաբթի, 10 Մայիսի 2012 19:01
2012 թվականի փետրվարին Հայաստանում բնակարանային անշարժ գույքի օտարման գործարքները կրճատվել են 20.1 տոկոսով
ԱրմԻնֆո. 2012 թվականի փետրվարին Հայաստանում բնակարանային անշարժ գույքի օտարման գործարքները կրճատվել են 20.1%: Այս մասին են վկայում ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը: Աղբյուրի համաձայն, մեկ տարում անշարժ գույքով գործարքների թիվը կրճատվել է 3%, կազմելով 14384, իսկ օտրման գործարքների թիվը` 14.8%, կազմելով 3015 գործարք:
Անշարժ գույքի օտարման գործարքների ընդհանուր ծավալներում առք և վաճառքի գործարքները կազմել են 78%, նվիրատվության գործարքները` 21%, իսկ փոխանակության գործարքները` 1%:
2012 թվականին անշարժ գույքի գործարքների ամենամեծ ծավալները տեղի են ունեցել Երևանում` 32.6%: Մարզերի մեջ ամենաակտիվն են եղել Կոտայքի մարզը` 11.7%, եղարքունիքի մարզը` 9.3%, Լոռու մարզը` 9.2%, իսկ ամենապասիվն է եղել Վայոց Ձորի մարզը` 3.2%: Երևանում գործարքները հիմնականում կտարվել են բազմաբնակարան շենքերում:
Մասնավոր տներով գործարքները կազմել են 332, որոնցից 79-ը` Երևանում: Մասնավոր տների առք և վաճառքով գործարքները փետրվարին կրճատվել են 21%, իսկ Երևանում` 22.5%: Բազբանակարան շենքերի բնակարանների գծով այս ցուցանիշը փետրվարին տարեկան կտրվածքով կրճատվել է 12.3%, կազմելով 14.1%:
Անշարժ գույքով գործարքների կազմում ժառնգության հետ կապվծ գործարքները կազմել են 14.3%, առաջնային գրանցման գործարքները` 3.5%, վարձակալության գործարքները` 3.8%: րավադրումով գործարքների բաժինը կազմել է 11.4%, օտարման գործարքները` 21%, այլ գործարքները` 46%: