Հինգշաբթի, 10 Մայիսի 2012 19:23
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2012 թվականի առաջին եռանսյակում աճել է 2 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալը 2012-ի առաը 2012-ի առաջին եռամսյակում աճել է 2%, ապրիլի 1-ին կազմելով 362.96 մլրդ.դրամ կամ 926 մլն.դոլար: Կանոնադրական կապիտալը առաջին եռամսյակում մնացել է նույն մկարդակին` 26.1 մլրդ.դրամ կամ 596 մլն.դոլար, որի կազմում օտարերկրյա կապիտալի մասնաբժինը նույնպես չի փոփոխվել, կազմելով 75%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, Հայաստանի բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալի կազմում կուտակված շահույթի մասնաբաժինը ապրիլի 1-ին կազմել է 25% կամ 92 մլրդ. դրամ եռամսյակում աճելով 8.2%: լխավոր պահուստները հաշվետու եռամսյակում աճել են 0.8%, կազմելով 18.8 մլրդ.դրամ ($ 48.3 մլն):
Ըստ Կենտրոնական բանկի, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ և 444 մասնաճյուղ: