Հինգշաբթի, 10 Մայիսի 2012 19:57
Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները 2012 թվականի առաջին եռամսյակում աճել են 6.3% մինչև 1.169 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից ֆիզիկական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները 2012 թվականի առաջին եռամսյակում աճել են 6.3%, 2012 թվականի ապրիլի 1-ին կազմելով 456.7 մլրդ դրամ, կամ $ 1.169 մլրդ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, իրավաբանական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները հաշվետու եռամսյակում աճել են 13.4%, մինչև 146.3 մլրդ դրամ, կամ $ 374,5 մլն: Ցպահանջ պարտավորությունները հաշվետու եռամսյակում նվազել են 18.6%, կազմելով 305.8 մլրդ.դրամ, կամ $ 782.8 մլն.:
Ըստ աղբյուրի, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները 2012 թվականի առաջին եռամսյակում նվազել են 2.1%, կազմելով 1.674 տրլն.դրամ կամ $ 4.285 մլրդ.: Դրանց կազմում կառավարության հանդեպ պարտավորությունները նվազել են 2.7%, ապրիլի 1-ին հասնելով 79.7 մլրդ. դրամի ($ 204.3 մլն.), այլ պարտավորություններն աճել է 35.4%, կազմելով 87.0 մլրդ դրամ, վճարվելիք տոկոսները աճել են 9.5%-ից մինչև 17.2 մլրդ.դրամ: Բանկերի և այլ ֆինանսական հաստատությունների հանդեպ պարտավորությունները նվազել են 5.4%, կազմելով 581.3 մլրդ դրամ ($ 1.488 մլրդ), որից 37.4 մլրդ դրամ կազմել են լորո-հաշիվներով պարտավորությունները:
Ըստ Կենտրոնական բանկի, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ և 444 մասնաճյուղ: