Հինգշաբթի, 10 Մայիսի 2012 20:29
Ա.Քլիֆֆորդ. Հայաստանում վարկային տոկոսադրույքների կտրուկ փոփոխություն չի ակնկալվում
ԱրմԻնֆո. Հայաստանում վարկային տոկոսադրույքների կտրուկ փոփոխություն չի ակնկալվում: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:
ՙԱյս հարցում բանկերը բավականին զգույշ են, նրանք լրջորեն են հետևում շուկայի իրական պատկերին և լուրջ փոփոխությունների պետք չէ սպասել՚,- նշել է նա: Նրա խոսքերով, նույն քաղաքականությունն են վարում նաև այլ երկրների բանկերը: ՙՀայկական բանկերը բավականին պահպանողական են այս հարցում, իսկ վարկային տոկոսադրույքների հետ կապված հետագա իրավիճակը կախված է նրանց ռազմավարական պլաններից ու հնարավորություններից՚,-նշել է Ա.Քլիւֆֆորդը:
Ինչ վերաբերվում է բանկային շուկայի հնարավոր ռիսկերին, համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի առկայությա դեպքում, Քլիֆորդը բանկերին կոչ է արել պահպանել բարձր աչալրջություն: ՙներկայումս՚ համաշխարհային շուկաներում գոյություն ունեն բազմաթիվ անորոշույթուններ, որոնք կապված են Ֆրանսիայի և ԱՄն ընտրությունների, ինչպես նաև Եվրոպայի քաղաքական իրավիճակի հետ, և բանկերը պետք է լինեն բացառապես զգույշ՚եզրափակել է նա: