Ուրբաթ, 4 Մայիսի 2012 18:55
Կոնվերս Բանկը ՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայանի բիզնես-սրահներում վճարում է իր Premium քարտապաններին ծառայությունների ողջ փաթեթի համար
ԱրմԻնֆո. Ս.թ. մայիսի 1-ից Կոնվերս Բանկը հատուկ առաջարկով է հանդես գալիս իր այն քարտապանների համար, որոնք հանդիսանում են Կոնվերս Բանկի պրեմիում քարտերի սեփականատերեր: Խոսքը վերաբերում է VISA Gold և Mastercard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտատեսակներին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, միայն նշված քարտատեսակների սեփականատերերին Կոնվերս բանկը հնարավորություն է ընձեռում ազատ մուտք գործելու ՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայանների բիզնես սրահ և օգտվելու առաջարկվող ծառայությունների ողջ փաթեթից, մասնավորապես, հարմարավետ սպասասրահª անվճար ինտերնետի հնարավորությամբ, սառը խորտիկներ և սենդվիչներ, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, թերթեր և ամսագրեր, հանգստի սենյակ և հարմարավետ լոգասենյակներ:
Իր հաճախորդների համար ծառայությունների այս ողջ փաթեթի ամբողջական արժեքը կվճարի Կոնվերս Բանկը: Քարտատիրոջ մուտքի վավերացման համար նրա քարտից պարզապես կգանձվի սիմվոլիկ 100 ՀՀ դրամª վավերացման վճար:
Նշենք, որ և ՙԱրմենիա՚ միջազգային օդանավակայանները և Կոնվերս Բանկը հանդիսանում են ՙԷռնեկյան խմբի անդամ՚, որի բաժնետերն է ճանաչված արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: