Ուրբաթ, 11 Մայիսի 2012 13:27
Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները 2012-ի առաջին եռամսյակում աճել են 7.6 տոկոսով, մինչև 341 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները 2012 թվականի առաջին եռամսյակում աճել են 7,6%, կազմելով 133.2 մլրդ. դրամ, կամ $ 341,1 մլն: Այս մասին հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
Ըստ ԿԲ տվյալների, ՈՒՎԿ-ների վարկային ներդրումների կազմում սպառողական վարկերի ծավալը առաջին եռամսյակի ավարտին կազմել է 63.4 մլրդ.դրամ ($ 162,3 մլն), գրանցելով 13.6% եռամսյակային աճ: Իրավաբանական անձանց տրամադրված վարկերն աճել են 12.4%, մինչև 18.6 մլրդ.դրամ: ՈՒՎԿ-ների հետ փոխկապակցված անձինք ստացել են 1.2 մլրդ.դրամի ($ 3.1 մլն) վարկեր, գրանցելով եռամսյակային 46% անկում:
Հաշվետու ժամանակահատվածում կանխիկ միջոցները կրճատվել են 74,6%, 2012-ի ապրիլի 1-ին կազմելով 303.4 մլն.դրամ ($ 776,6 հազ.): Լիզինգային և ֆակտորինգային գործառնությունների ծավալներն 2012-ի առաջին եռամսյակում աճել են 5.4%, մինչև 6.4 մլրդ. դրամ ($ 16,5 մլն): Առաջին եռամսյակում ՈՒՎԿ կանխիկ միջոցները նոստրո-հաշիվների վրա աճել են 21.3%, մինչև 5.7 մլրդ դրամ ($ 14.6 մլն): Բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պահանջներն աճել են 1.5%, մինչև 32.4 մլրդ.դրամ ($ 82,9 մլն):
ԸւՎԿ-ների կողմցի հիմնական միջոցներին կատարած ներդրումների ծավլները 2012-ի առաջին եռամսյակում կրճատվել են 25.8%, մինչև2,4 մլրդ.դրամ, արժեթղթերում կատարված ներդրումները կրճատվել են 2%, մինչև 1.7 մլրդ.դրամ: Այլ ակտիվների չափերը 2012-ի առաջին եռամսյակում աճել են 32.5%, մինչև 4.6 մլրդ դրամ: Հնարավոր վնասների պահուստներն աճել են 14%, կազմելով 4,8 մլրդ.դրամ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային կազմակերպություն և 78 մասնաճյուղ: