Ուրբաթ, 11 Մայիսի 2012 16:08
Հայաստանի բանկերը 2012 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց վարկավորումն ավելացրել են 12%, իսկ իրավաբանական անձանց վարկավորումը` 7%
ԱրմԻնֆո. Բանկերի կողմից ֆիզիկական անձանց վարկավորման պորտֆելի ընդհանուր ծավալը 2012 թվականի առաջին եռամսյակում աճել է 12%, ապրիլի 1-ին կազմելով $ 1.2 մլրդ: Բացի այդ, փոխկապակցված անձանց և բանկային աշխատողներին տրամադրված վարկերը հաշվետու եռամսյակում կրճատվել են 19%, մինչև 47.9 մլրդ դրամ ($ 122 մլն): Իրավաբանական անձանց վարկավորման ծավալները առաջին եռամսյակում աճել են 7%, մինչև 777.6 մլրդ դրամ ($ 2 մլրդ): Հայաստանի առևտրային բանկրի վարկային պորտֆելում իրավաբանական անձանց բաժինը հաշվետու եռամսյակում աճել է` 52%-ից մինչև 57%, իսկ ֆիզիկական անձանց բաժին` 34%-ից մինչև 35%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բանկերի կողմից պետպարտատմսերում կատարված ներդրումների ծավալները առաջին եռամսյակում կրճատվել են 11.4%, ապրիլի 1-ին հասնելով 148.5 մլրդ.դրամի ¥$ 380 մլն): Նոստրո-հաշիվների միջոցների ծավալները բանկերում 2012 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 11.9%, կազմելով $ 51.5 մլրդ դրամ ($ 131.7 մլն): Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հանդեպ պահանջները (այդ թվում `թղթակցային հաշիվների գծով) կրճատվել են 29.8%, կազմելով 191.7 մլրդ.դրամ ($ 490.8 մլն), իսկ կանխիկ դրամական միջոցները կրճատվել են 13.3%, կազմելով 77.3 մլրդ դրամ ($ 197.9 մլն):
Արդյունքում, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2012 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 1.4%, 2012 թվականի ապրիլի 1-ին կազմելով $ 5.2 մլրդ (2 տրլն.դրամ):
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2012 թվականի ապրիլի 1 դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ և 444 մասնաճյուղ (2012 թվականի հունվարի 1-ի 442 մասնաճյուղերը փոխարեն):