Ուրբաթ, 11 Մայիսի 2012 22:13
Լեռնամետալուրգիական արդյունաբերությունն առաջատարն է աճի, իսկ առևտրի հատվածը` ծավալների գծով
Արմինֆո. Հայաստանի առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում եռամսյակային ամենամեծ աճը գրանցվել է լեռնամետալուրգիական արդյունաբերության, իսկ ամենամեծ ծավալները` առևտրի հատվածի վարկավորման գծով: Մասնավորապես, լեռնամետալուրգիաման ոլորտի վարկավորման աճը 2012-ի առաջին եռամսյակում կազմել է 87.6%, մինչև 51 մլրդ.դրամ ¥մոտ 131 մլն.դոլար¤: Առևտրի հատվածում հաշվետու ժամանակահատվածում վարկավորման ծավալները կազմել են 298 մլրդ.դրամ ¥763 մլն.դոլար¤, գրանցելով եռամսյակային 8.1% աճ:
ՀՀ ԿԲ տվյալներով, ինչպես եռամսյակային աճով, այնպես էլ ծավալներով երկրորդ տեղում է սպառողական վարկավորումը` 9.9%, մինչև 239 մլրդ.դրամ ¥մոտ 612 մլն.դոլար¤: Եռամսյակային աճով երրորդ տեղում է գյուղատնտեսության ոլորտը` 9%, մինչև 8 մլրդ. դրամ ¥մոտ 225 մլն.դոլար¤, իսկ ծավալներով` վերամշկման արդյունաբերությունը`154.5 մլրդ. դրամ ¥մոտ 395.4 մլն.դոլար¤, գրանցելով 2% աճ:
Շինարարության հատվածին բանկերի կողմից հաշվետու ժամանակահատվածում ուղղվել է 97.6 մլրդ.դրամ ¥250 մլն.դոլար¤, գրանցելով եռամսյակային 1.7% աճ, իսկ հիփոթեքային վարկավորման ծավալները կազմել են 112.4 մլրդ.դրամ ¥287.7 մլն.դոլար¤, գրանցելով 1.9% աճ: Էներգետիկ հատվածին բանկերն ուղղել են 79.5 մլրդ.դրամի ¥203.4 մլն.դոլար¤ վարկային միջոցներ, ապահվելով եռամսյակային 2.5% աճ:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հայկական բանկերը ամենախոշոր չափերով կրճատել են կրթության ոլորտի վարկավորման ծավալները` 24.1%, մինչև 2.3 մլրդ.դրամ ¥6 մլն.դոլար¤: Հաշվետու ժամանակահատվածում բանկերի միագումար վարկային պորտֆելն աճել է 5.6%, մինչև 1.4 տրլն.դրամ ¥3.5 մլրդ.դոլար¤, կամ ակտիվների 67%-ը, տարեսկզբին գրանցված` 63%-ի համեմատ:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 21 առևտրյին բանկ, 444 մասնաճյուղերով հանդերձ: