Երկուշաբթի, 14 Մայիսի 2012 17:31

Հարկավոր է աշխատել նույնիսկ շուկայի թերությունների ընթացքում


ԱրմԻնֆո. ACBA Leasing լիզինգային ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Արսեն Բազիկյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Պրն Բազիկյան, ինչպիսի՞ն էր անցյալ ճգնաժամային տարին լիզինգային ծառայությունների համար, ինչպե՞ս 2011 թվականին աշխատեց ACBA Leasing-ը և ինչպիսի՞ խնդիրներ է ընկերությունն իր առջև դրել 2012 թվականին: Կդառնա՞ ընթացիկ տարին լիզինգի շուկայի երկար սպասված փոփոխությունների տարի, մասնավորապես, խոսքը գնում է օրենսդրական փոփոխությունների մասին:

Անցնող տարին բավականին արդյունավետ էր լիզինգային ծառայութոյւնների շուկայի, մասնավորապես, ACBA Leasing ընկերության համար: Մենք կարողացանք ոչ միայն հաղթահարել ֆինանսական ճգնաժամը, ընդ որում, այդ խնդիրը լուծելով ավելի լավ, քան որոշ բանկեր ու վարկային կազմակերպություններ, այլ նաև ֆինանսական հիմնական ցուցանիշներով գրանցեցինք բավականին լավ արդյունքներ: Մասնավորապես, անցյալ տարի ACBA Leasing-ը հանդես եկավ որպես հուսալի և դինամիկ զարգացող ընկերություն: Բոլոր այն խնդիրները, որոնք դրվել էին 2011 թվականին, ոչ միայն հաջողությամբ կատարվեցին, այլ գերակատարվեցին: Մասնավորապես, մեզ հաջողվեց լիզինգային պորտֆելը մեծացնել 35%, ինչը խոսում է այն մասին, որ անցյալ տարի լիզինգային տրանսակցիաների միջոցով տնտեսության մեջ կատարված ներդրումներն առնվազն կրկնապատկվել են: Ընկերության շահույթն աճեց 25%, ինչն էլ խոսում է մեր կողմից իրականացված նախագծերի հաջողության մասին: Ետճգնաժամայյին փուլում մենք տրամադրված ենք ծավալելու ավելի ակտիվ գործունեություն:

Լիզինգային գործարքների ինչպիսի՞ աճ է ընկերությունը նախատեսում ապահովել 2012 թվականին

Մեր պլանները բավականին հավակնոտ են: Տարեվերջին մտադիր ենք պորտֆելը մեծացնել 30%: Բայց դա հոռետեսական կանխատեսում է, իրականում մենք մտադիր ենք ստանալ ավելի զգալի արդյունքներ, ինչը կապահովվի, այդ թվում նաև, մեր նոր գրասենյակի շնորհիվ, որտեղ տեղափոխվել ենք ապրիլին: Ինչպես տեսնում եք, այստեղ ստեղծված են բոլոր պայմանները ժամանակակից լիզինգային ծառայությունների մատուցման, այդ թվում նաև կոմերցիոն անշարժ գույքի լիզինգի համար, որը մենք ներդրել ենք անցյալ տարի: Նոր գրասենյակում մեր հաճախորդների համար հիանալի հնարավորություն է ստեղծվել մատակարարների հետ online ռեժիմով գործարար կապեր հաստատելու համար: Այսինքն, լիզինգի վարձակալը թերմինալի միջոցով կարող է ընտրել լիզինգի առարկան, ինչպես նաև մատակարարին, և կարող է նաև մանրամասն ուսումնասիրել լիզինգային սարքավորումների տեխնիկական բնութագրերն ու մատակարարից ստանալ կոմերցրոն առաջարկներ:

Մեր տնտեսագետները շատ են խոսում այն մասին, որ ճգնաժամը բարենպաստ պայմաններ է ստեղծում արտադրության ոչ թանկ արդիականացման համար: Ինչպե՞ս են այդ հնարավորություններին վերաբերվում մեր ործարարները, մտադի՞ր են արդյոք օգտվել դրանից:

Մեր ընկերությունն այն կարծիքին է, որ ետճգնաժամային փուլը մի յուրօրինակ հնարավորություն է հիմնական միջոցների վերականգնման գործընթացն աշխուժացնելու համար, միաժամանակ շուկայում դառնալով ավելի մրցունակ: Ուրախությամբ կարող եմ նշել, որ այդ հնարավորությունն արդեն գիտակցում են տեղական բազմաթիվ գործարարներ: Իսկ դա երևում է ընկերության ստացած հայտերի քանակից, որոնց թիվը ապրիլին, մարտի համեմատ, աճել է 200%:

Իսկ որքանո՞վ է այսօր իրատեսական ոչ թանկ արդիականացման հնարավորությունը:

Վերջին տարիներին հիմնական միջոցների գները նվազել են 15-20%: Իսկ դա առաջին հերթին պայմանավորված է արդյունաբերական սարքավորումների վաճառքների ծավալների համաշխարհային անկումով: Սակայն, ըստ մեր գնահատականների, այս տարվա կեսերին միջազգային գները կվերականգնվեն: Մենք կաշխատենք մեր հաճախորդների համար պահպանել գների ընթացիկ մակարդակը, ազատելով նրանց լրացուցիչ և չպլանավորված ծախսերից:

Դուք արդեն նշեցիք, որ անցյալ տարի ներդրեցիք կոմերցիոն անշարժ գույքի լիզինգը: Պատմեք այդ պրոդուկտի առավելությունների մասին: Քանի՞ գործարք է ընկերությունը կնքել այդ պրոդուկտով 2011 թվականին:

Ցավով կարող եմ նշել, որ այս պրոդուկտն առայժմ մեծ պահանջարկ չունի: Մենք ենթադրում էինք, որ այս պրոդուկտը ներդրումից հետո կդառնա ամենադինամիկ զարգացողներից մեկը: Բայց մեր կանխատեսումները, ցավոք, չիրականացան: Իսկ այստեղ կան բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ, որոնցից ամենագլխավորը` օրենսդրական սահմանափակումներն են: Բանը նրանում է, որ Հայաստանում անշարժ գույքը հիմնականում գրանցված է ֆիզիկական անձանց անունով: Երբ լիզինգային ընկերությունը ֆիզիկական անձից լիզինգի նպատակով ձեռք է բերում անշարժ գույք, առաջանում է ԱԱՀ հարկում, որը մենք ավելացնում ենք լիզինգային անշարժ գույքի գնի վրա, ինչն էլ ոչ եկամտաբեր է դառնում լիզինգի վարձակալի համար: Դրա փոխարեն հաճախորդը կարող է ձևակերպել բիզնես-վարկ, կամ էլ անշարժ գույքի գնման սպառողական վարկ:

Ի՞նչ է առաջարկում մեր ընկերությունը: Մենք մշակել են փոփոխությունների ու լրացումների փաթեթ, որը կարող է ճշգրտել այս ոլորտի, այդ թվում նաև հարկային կարգավորումը, որը կոմերցիոն անշարժ գույքի լիզինգի շրջանակներում նախատեսում է ԱԱՀ վերացում: Ի դեպ, ԱԱՀ վերացումով բյուջեն չի զրկվի հարկային եկամուտներից, այլ հակառակը` ընկերության ֆինանսական վիճակի բարելավումով ու ֆիզիկական ընդլայնումով կմեծանան նաև շահութահարկի ու եկամտահարկի ծավալները:

Դուք հաճախ եք խոսում անշարժ հույքի կոմերցիոն լիզինգի մասին, բայց չեք բացում այդ պրոդուկտի էությունը…

Սկսեմ նրանից, որ անշարժ գույքի կոմերցիոն լիզինգը մենք որոշեցինք ներդնել հաճախորդների խնդրանքով, հաճախորդների, որոնք մեծ տարածքներ են վարձակալում, վճարելով խոշոր գումարներ: Ձևակերպելով անշարժ գույքի կոմերցիոն լիզինգը, հաճախորդը շարունակում է ամեն ամիս վճարել որոշակի գումարներ, բայց որոշ ժամանակ անց`նա դառնում է այդ լիզինգային գույքի սեփականատերը:

Իսկ ինչպիսի՞ն է անշարժ գույքի կոմերցիոն լիզինգի վարձավճարը:

Այն մրցունակ է շուկայում և մինչև 10 տարի մարման ժամկետի և 10-30% կանխավճարի դեպքում կազմում է 10-14%: Բայց լիզինգային գործարքի առավելությունը երբեք էլ լիզինգային վարձավճարի մեջ չէ, այլ այդ պրոդուկտի պարզության մեջ է: Լիզինգը ձևակերպելիս հաճախորդը պետք է անցնի միայն վարձակալության պայմանագրի նոտարական հաստատումը, որը ներառում է նաև սեփականության իրավունքի գրանցումը: Այսինքն, գործընթացը բավականին պարզեցված է, չի պահանջում ինչ-որ լրացուցիչ գրավներ, ինչպես նաև ֆիզիկական անձանց երաշխավորություններ:

Անշարժ գույքի կոմերցիոն լիզինգի քանի՞ գործարք է կարողացել ընկերությունը կնքել անցյալ տարվանից ի վեր:

Առայժմ 300-400 հազ.ԱՄՆ դոլար ծավալով ընդամենը մի քանի գործարք: Սակայն, ըստ մեր կանխատեսումների, անշարժ գույքի կոմերցիոն լիզինգի պորտֆելն այս տարի կաճի առնվազն 2 անգամ, անգամ եթե Հայաստանի նոր խորհրդարանը չընդունի մեր կողմից նախաձեռնված փոփոխությունները: Անցնելով առաջ ասեմ, որ անշարժ գույքի կոմերցիոն լիզինգն ունի իր տրամաբանական շարունակությունը, ի դեմս նոր պրոդուկտի, որը կոչվում է դեռ չկառուցված անշարժ գույքի լիզինգ, որը շատ հետաքրքիր պրոդուկտ է ներդրողների համար: Ավելի հանգամանորեն մենք այդ պրոդուկտին կվերադառնանք 2-3 տարուց, երբ անշարժ գույքի կոմերցիոն լիզինգը դառնա շուկայի ամենապահանջված պրոդուկտներից մեկը, զբաղեցնելով մեր պորտֆելի մեկ երրորդը, գուցե և ավելի՞ն: Իսկ քանի որ անշարժ գույքի շուկայում առայժմ տիրում է անկայուն իրավիճակ, մասնավորապես, շուկայի գերհագեցվածություն, հետևաբար, իմ գնահատականներով, գները պետք է ընկնեն:

Կցանկանայի նաև նշել, որ այս պրոդուկտի հետագա զարգացումը կախված է օրենսդրական խթաններից:

Մի քանի տարի առաջ ընկերության լիզինգային պորտֆելում գործարքների էական մասն էր կազմում տրանսպորտային միջոցների լիզինգը: Հասկանալի է, որ նոր պրոդուկտների ներդրումով փոփոխվում է նաև պորտֆելի կառուցվածքը: Ինչպիսի՞ն է այն ներկայումս և ինչպիսի՞ն կլինի առաջիկա տարիներին:

Դիվերսիֆիկացիան մեզ համար շատ կարևոր խնդիր է, քանի որ այն բնութագրում է լիզինգային պորտֆելի որակը, ինչը մենք շատ լավ ենք հասկանում: Անցյալ տարին ուղղված էր հատկապես պորտֆելի դիվերսիֆիկացիային և նոր պրոդուկտների ներդրմանը, այսինքն, լիզինգային գործարքների աճի միջոցով տրասպորտային միջոցների լիզինգի մասնաբաժնի նվազեցմանը` մինչև 30%: Դրանով պորտֆելը դարձավ ավելի դիվերսիֆիկացված, ընդ որում, ոչ միայն լիզինգային սարքավորումների տեսակներով, այլ նաև հաճախորդներիառումով: Այսինքն, եթե նախկինում ատամնաբուժական կլինիկաները գնում էին միայն մեկ տեսակի, ապա այժմ սկսեցին գնել միանգամից մի քանի տեսակի սարքավորումներ:

Չի՞ առաջանա արդյոք պորտֆելի կենտրոնացում մեկ հաճախորդի վրա:

Այդ ռիսկերը վերահսկվում են ներքին, ինչպես նաև Կենտրոնական բանկի նորմատիվներով: Հետևաբար, այստեղ վախենալու բան չկա, քանի որ մեկ փոխառուի ընթացիկ նորմատիվը կազմում է ընկերության կապիտալի 25%-ը, իսկ մեր պորտֆելում այն չի անցնում 14%-ից: Սրան էլ գումարած, որ 2011 թվականին մենք ընդլայնեցինք մատակարարների ցանցը: Այսօր մենք ունենք համագործակցության երկարաժամկետ պայմանագիր` գազի սարքավորումների մատակարարների հետ, որոնք շատ մեծ պահանջարկ ունեն ավտոգազալցակայաներում: Միայն 2011 թվականին մենք լիզինգային գործարքներ ենք կատարել 70 միավոր նման սարքավորումներով:

Մենք հատուկ նշանակություն ենք հատկացնում նաև շինարարական տեխնիկայի լիզինգին: Շարունակում ենք մեր արգասաբեր համագործակցությունը շինարարական տեխնիկայի խոշոր մատակարարներից մեկի`<Ցեպպելին Արմենիա> ընկերության հետ, որի հետ անցյալ տարի կնքեցինք վենդորային (երկամյա) համաձայնագիր, որի շրջանակներում կիրականացվեն 7.5 մլն.դոլար ծավալով լիզինգային գործարքներ, որի 4.5 մլն.դոլարն արդեն ստորագրված է:

Պատմեք ձեր ընկերության ռիսկ-մենեջմենտի համակարգի մասին, մասնավորապես, ինչպիսի՞ պրոցեդուրաներով պետք է անցնի պոտենցիալ լիզինգային վարձակալը, որպեսզի ստանա լիզինգային սարքավորումներ: Եվ ինչպիսի՞ն են ներկայումս լիզինգային գործարքներով չվերադարձի չափերը:

Անցյալ տարի մենք կարողացանք ոչ միայն մեծացնել լիզինգային գործարքների ծավալները, այլ նաև պահպանել պորտֆելի մակարդակը: Սա խոսում է ընկերության ռիսկ-մենեջմենտի առկայության մասին: Այդ համակարգի շրջանակներում պոտենցիալ հաճախորդները որոշակի պրոցեդուրաներ են անցնում, որը տևում է 3-7 բանկային օր և ներառում է մատակարարի և լիզինգի առարկայի գնահատումը, մասնավորապես, լիզինգին հանձնվող սարքավորման իրացվելիության գնահատականը, փոխառուի ֆինանսական վիճակի գնահատականը, նրա ակտիվների ամբողջական գնահատականը: Դիմում ենք նաև անկախ փորձագիտական կազմակերպություններին: Ուժեղ և արդյունավետ ռիսկ-մենեջմենտի առկայությունը շատ կարևոր պայման է ցանկացած լիզինգային ընկերության, համար, քանի որ ACBA Leasing-ը, շատերի նման, մատակարարների հետ աշխատում է buyback agreement-ի, այսինքն լիզինգային սարքավորման վերադարձի սկզբունքով: Մեզ մոտ չվերադարձը հազվադեպ է լինում: Ի դեպ, լիզինգային վարձակալը պարտադիր կերպով կնքում է լիզինգային սարքավորման ապահովագրության պայմանագիր:

Ինչպե՞ս է ձեր ընկերությունը լուծում ֆոնդավորման խնդիրները:

ACBA Leasing-ն անկախ վարկային կազմակերպություն է և ֆոնդավորման հարցերը հիմնականում լուծում է ինքնուրույն: Մենք հաճախ դրամական միջոցներ ենք ստանում մեր հիմնադիրից, ընդ որում` լիովին օբյեկտիվ պայմաններով: Վերջերս կարողացանք 3 մլն.դոլարի նոր ֆինանսավորում ներգրավել Միջազգային Ֆինանսական Կորպոռացրայից և 2 մլն.դոլար` ֆրանսիական Պլանետա ընկերությունից, իսկ մեր հիմնադիրից վերջերս ստացանք 10 մլն.դոլար: Այնպես որ, շուկայում մեր գոյության 7 տարիներին երբեք ռեսուրսների պակաս կամ դրանց ներգրավման խնդիր չենք ունեցել: Ընդ որում, լիզինգային ֆինանսավորումն իրականացնում ենք ինչպես դոլարով, այնպես էլ եվրոյով և ՀՀ դրամով:

Ինչպե՞ս են գործերն ընթանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների լիզինգի ոլորտում: Այդ պրոդուկտով կա՞ արդյոք պորտֆել:

Սկսեմ նրանից, որ վերջերս ստացանք լիզինգային ընկերության մասնագետների որակավորման բարձրացման սեմինարին մասնակցելու հրավեր: Սեմինարը տեղի կունենա <ԱՊՀ երկրներում էներգետիկ շուկայի և կայուն էներգետիկայի ինտեգրման աջակման> (SEMISE) նախագծի շրջանակներում և մեր վարկային մասնագետները կկարղանան նոր ունակություններ ձեռք բերելու կայուն էներգետիկայի ոլորտում: Էներգաարդյունավետ տեխնոլոգիաների լիզինգի շրջանակներում մենք ցանկանում ենք ձևավորել մի նոր պրոդուկտ և այն, առաջին հերթին, առաջարկել մեր մշտական հաճախորդներին, իսկ միայն դրանից հետո` նաև պոտենցիալ հաճախորդներին: Կարծում եմ, որ էներգաարդյունավետ սարքավորումները վերջին հաշվով բավականին գերակշիռ դեր կզբաղեցնեն ընկերության լիզինգային պորտֆելում: Դրանք, մասնավորապես, սարքավորումներ են սննդի և մսի արդյունաբերության, ինչպես նաև միկրո և փոքր ՀԷԿ-երի համար: Այդ պրոդուկտի առաջխաղացումը շուկայում կիրականացվի ACBA Credit Agricole Բանկի ցանցի միջոցով, որտեղ ներկայումս աշխատում է 260 վարկային մասնագետ, կիրականացվի նաև ընկերության կենտրոնական գրասենյակի և մատակարարների ցանցի միջոցով:

Պատասխանելով հարցերին, Դուք մեկ անգամ չէ, որ ասացիք, որ մեր երկրի համար արդեն վրա է հասել ետճգնաժամային փուլը: Սակայն հաճախ ենք լսում, որ ճգնաժամն աշխարհում, ինչպես նաև մեր երկրում, խորանում է: Բացի այդ, մեր տնտեսագետները հաճախ են հիշեցնում նաև մեր տնտեսության պրոբլեմների մասին: Երկրի տնտեսությունը դեռևս կանգնած չէ հիմնավոր արտադրական հիմքերի վրա: Արդյո՞ք սա սպառնալիք չէ նաև լիզինգային ընկերությունների համար:

Այդ սպառնալիքը գոյություն ունի 2009 թվականից, բայց չի կարելի դրա վրա սրել ուշադրությունը: Կցանկանայի կրկնել ռուս անվանի տնտեսագետներից մեկի խոսքերը. <ճգնաժամը մեր գլխներում է>: Կարծում եմ, որ հարկավոր է պարզապես կենտրոնանալ աշխատանքի վրա, աշխատել ծառայության բարելավման ուղղությամբ, քայլել ժամանակի հետ: Իհարկե, մենք տնտեսագետներ ենք և լավ ենք հասկանում, որ այսօր մեր երկիրը բազմաթիվ օբյեկտիվ դժվարությունների առջև է կանգնած, որոնք ինչ-որ ձևով ազդում են նաև ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության վրա: Բայց հարկավոր է կարողանալ աշխատել նաև օբյեկտիվ դժվարությունների պայմաններում: Այստեղ շատ կարևոր է հաճախորդի հետ ճիշտ աշխատելը, հարկավոր է ոչ միայն լիզինգային գործունեությունից տոկոսներ վաստակել, այլ նաև ճիշտ ֆինանսական խորհրդատվություն տալ նրան, ելնելով նրա վիճակից: Կարևոր է հասկանալ, թե ակտիվների վերակառուցում պե՞տք է թե ոչ, ազատվե՞լ արդյոք ոչեկամտաբեր ակտիվներից, շեշտը դնե՞լ արդյոք բիզնես-գործընթացների ինտենսիֆիկացման վրա, բարելավե՞լ մենեջմենտը և այլն: Կարծում եմ, որ իսկական պրոֆեսիոնալ մոտեցումն այս գործում կօգնի խուսափել բազմաթիվ անցանկալի հետևանքներից:

Ինչ-որ առումով լիզինգը նպաստում է ազգային տնտեսոթյան արդիականացման գործընթացին: 2009 թվականին լիզինգային գործարքների բաժինը կազմում էր հիմնական միջոցների արդիականացման գործարքների 10-15%-ը: Փոխվել է արդյոք այդ ոլորտը:

Իհարկե, այդ ցուցանիշը փոխվել է և արդեն անցնում է 30%-ից: Իսկ դա տեղի է ունենում նաև այն պատճառով, որ մեր կառավարությունը փոխել է լիզինգի նկատմամբ իր վերաբերմունքը: Հավանաբար գիտեք, որ Հայաստանում տեղական լիզինգային ընկերություններից բացի կան նաև օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչություններ: Իսկ դա նշանակում է, որ ինքը, կառավարությունը, քաջ գիտակցում է լիզինգի տնտեսական նշանակությունն ու օգուտները:

Այնուամենայնիվ, լիզինգային գույքի արագացված ամորտիզացիայի պրոբլեմը մնում է չլուծված: Ռուսաստանում նույնպես վերջերս հիմնական միջոցների որոշ խմբերի համար վերացրեցին արագացված ամորտիզացիան: Ինչո՞ւ է դա տեղի ունենում, եթե պետությունը հասկանում է լիզինգի տնտեսական օգուտը:

Արագացված ամորտիզացիայի ներդրման հարցը մտնում է մեր օրենսդրական նախաձեռնությունների մեջ: Այն այսօր ավելի քան արդիական է մեր հաճախորդների համար, որոնք արագացված ամորտիզացիայի հնարավորություն չունենալով կրում են վնասներ, քանի որ ստիպված են լինում վճարել նաև լիզինգի դիմաց: Իսկ ինչո՞ւ նրանց չտալ լիզինգային վճարները հաշվապահական հաշվետվություններում արտացոլելու, ինչպես նաև արագացված ամորտիզացիայի հնարավորություն: Շատ գործարարներ, անգամ ֆինանսապես կայունները, չեն դիմում լիզինգին, քանի որ չունեն արագացված ամորտիզացիայի հնարավորություն:

Իսկ ինչ վերաբերվում է ռուսական օրենսդրության փոփոխություններին, ապա դրանք լիովին օբյեկտիվ են ու արդարացված: Որոշ խմբերի սարքավորումների համար արագացված ամորտիզացիան պարզապես անհրաժեշտ չէր ու չէր էլ համապատասխանում պետության շահերին, քանի որ այդ հնարավորությունը հարմար գործիք էր դարձել որոշ խաբեբաների ձեռքերում, որոնք այդ գործում խոշոր գումարներ էին վաստակում:

Ձեր կողմից նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները, հավանաբար, ներառում են նաև լիզինգային սարքավորումների ներկրման ժամանակ ԱԱՀ վճարումը հետաձելու հարցը:

Այո, իհարկե: Մենք առաջարկում ենք նման հնարավորություն տալ նաև լիզինգային ընկերություններին, քանի որ լիզինգի ժամանակ այդ առարկայի տեխնիկական շահագործումը տեղի է ունենում ոչ միանգամից, այլ մի քանի օրից` լիզինգի վարձակալին հանձնելուց հետո: Սակայն, միջազգային ֆինանսական հաշվետվությունների ստանդարտները պահանջում են ներկրվող սարքավորումների անմիջական շահագործում: Այդ պատճառով էլ մենք կազմել են սարքավորումների ցանկը, որոնց նկատմամբ գտնում ենք տնտեսապես նպատակահարման է ԱԱՀ վճարումը հետաձգելը` ներկրելիս:

Արդյոք զգում եք, որ Հայաստանում իրական արտադրությունն սկսում է աճել:

Շատ դժվար է պատասխանել Ձեր հարցին: Դրա համար անհրաժեշտ են լուրջ հաշվարկներ: Այնուամենայնիվ, եթե դատենք լիզինգային պորտֆելի կառուցվածքով, ապա կարելի է նշել Հայաստանի տնտեսության իրական հատվածի որոշակի աճ:

Իսկ ինչպիսի՞ն է Հայաստանի լիզինգային շուկայի ծավալը: Ունե՞ք արդյոք համապատասխան գնահատականներ:

Ըստ մեր գնահատականների, լիզինգային շուկայի ծավալը կազմում է մոտ 30 մլրդ.դրամ և կարծում եմ, որ այսօր իրացվել է ընդամենև 7 մլրդ.դրամը: Շատ կարևոր է, որպեսզի լիզինգի պոտենցիալ վարձակալը հասկանա լիզինգի արդյունավետությունը և տնտեսական օգուտը: Միայն դրանից հետո է, որ Հայաստանում լիզինգը կդառնա ամենապահանջված պրոդուկտներից մեկը:

Կցանկանայի նաև նշել, որ մենք մշատեպես ուսումնասիրում ենք մեր հաճախորդների պահանջները, մշակելով պրոդուկտներ, ելնելով նրանց ֆինանսական հնարավորություններից: Օրինակ, ներկայումս աշխատում ենք ՓՄՁ համար նոր պրոդուկտի մշակման ուղղությամբ: Իսկ ֆինանսավորման չափերը կկազմեն 3-8 մլն.դրամ:

Ես Ձեզնից ակնկալում էի նաև օպերատիվ լիզինգի վերաբերյալ հարց: Նշեմ, որ այստեղ էլ անհրաժեշտ է տնտեսական զարգացման որոշակի մակարդակ: Օրինակ, մենք լիզինգի են տրամադրում Siemens ընկերության բժշկական սարքավորումները, բայց օպերատիվ լիզինգի պայմանագիր կնքել չենք կարող, քանի որ այդ ապրանքանիշը Հայաստանում ներկայացված չէ: Օպերատիվ պարագայում շահագործվող գույքի նկատմամբ ողջ պատասխանատվությունը կրում է լիզինգային ընկերությունը, հետևաբար, շատ կարևոր է ունենալ հուսալի գործընկեր Հայաստանի տարածքում: Բացի այդ, մեր Քաղաքացիական օրենսգրքում նշվում է միայն ֆինանսական լիզինգի մասին, իսկ լիզինգային ընկերությունների լիցենզիան ենթադրում է միայն ֆինանսական լիզինգի ծառայությունների տրամադրում:

Շնորհակալություն հարցազրույցի համար

Զրույցը վարեց Էլիտա Բաբայանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումըԿայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը
ՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ ՂազինյանՀԷՑ ՓԲԸ նախկին ղեկավարությունը ՀԾԿՀ-ին առաջարկել է դիտարկել էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հարցը, սակայն մերժում է ստացել. Դավիթ Ղազինյան
Բեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցություններըԲեռլինում մեկնարկում են հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները
Connected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղինConnected, Convenient, Converse․ Անդրանիկ Գրիգորյանը BACEE համաժողովում ներկայացրել է Կոնվերս Բանկի թվային փոխակերպման ուղին
2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի2024 թվականին Հայաստանն արտահանել է 48 մլն լիտր շշալցված բրենդի
Հայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարարՀայաստանից Գերմանիա արտահանումը 2025 թվի 8 ամիսներին գերազանցել է 2024 թվականի ծավալը. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորություններըՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամում քննարկել են հայկական գինին Ճապոնիա արտահանելու հնարավորությունները
1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին1000 խոշորագույնների ցանկում ներառված Հայաստանի հարկատուների առյուծի բաժինը պատկանում է առեւտրի հատվածին
ՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատենՀՀ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունն ընդլայնվում է. 2026 թվին կավելացնեն դրա ֆինանսավորումը, իսկ ահա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինը՝ կկրճատեն
2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ2026 թվին Հայաստանի վարչապետի աշխատակազմն ավելի շատ կստանա պետական գանձարանից, ԱԺ և նախագահի աշխատակազը՝ ավելի քիչ
.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում.​​​​​​​Արմսվիսբանկը հաղթող է դարձել Ipra Golden World Awards 2025 մրցանակաբաշխության climate change and literacy անվանակարգում
ԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանըԶԼՄ․ Սեւ ծովով ստորջրյա մալուխը սպասում է Եվրահանձնաժողովի հավանությանը
Ֆինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանըՖինանսների նախարար․ Միջնաժամկետ հեռանկարում ընդունելի է բյուջետային միջոցների ուղղումը այս կամ այն օրինագծերի վերաբերյալ մասնագիտական հետազոտությունների անցկացմանը
ՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկըՀԾԿՀ-ն մերժել է էլեկտրաէներգիայի գինը իջեցնելու ՀԷՑ-ի առաջարկը
ՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկովՀԱԿ կուսակցության փոխնախագահը հանդես է եկել նոր ծրագրային առաջարկով
Հայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվենՀայաստանում համատիրությունների կառավարման կանոնները կփոխվեն
Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակՀամընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան՝ մասնագիտական համագործակցության վստահելի հարթակ
IDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավորIDBank-ը՝ BACEE 50-րդ միջազգային բանկային հոբելյանական համաժողովի արծաթե հովանավոր
2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի2026 թվականին Էկոնոմիկայի նախարարության ծրագրերի իրականացման համար պետբյուջեից 74.5 մլրդ դրամ կհատկացվի
Էկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարըԷկոնոմիկայի նախարարությունում ակնկալում են, որ տարվա արդյունքներով բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 9 հազար դոլարը
Խուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրըԽուդաթյան․ Հայաստանում քննարկվում է կուտակիչ կայանների կառուցման ծրագրերի սուբսիդավորման ծրագիրը
Հաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարարՀաղորդակցությունների լիակատար ապաշրջափակումից հետո Հայաստանի և Ռուսաստանի միջև, առնվազն, երկու ցամաքային ճանապարհ կհայտնվի . էկոնոմիկայի նախարար
2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան2026 թվականին կսկսվեն նոր ատոմային էներգաբլոկի նախագծման նախապատրաստական աշխատանքները․ Խուդաթյան
2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է 2026 թվին ՊԵԿ-ի բյուջեն կավելանա 23 մլրդ դրամով։ Այդ միջոցներով, հիմնականում, ծածկվելու է "հիփոթեքայիններին" եկամտահարկի վերադարձի ծրագրի ֆինանսավորումը
ՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունըՏԿԵ նախարար․ 2026 թվականին կավարտվի Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 34 կմ հատվածի շինարարությունը
Գևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշըԳևորգ Պապոյան. 2025 թվականի արդյունքներով ՀՆԱ աճը կգերազանցի պետբյուջեում ամրագրված ցուցանիշը
Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»Դրախտիկ գյուղի դրախտային անկյունը. «Երամակ»
Հայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվըՀայաստանի իշխանությունները ցանկանում են ավելացնել արհեստական բանականության ոլորտի մասնագետների թիվը
IDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծըIDBank-ի և Իդրամի աջակցությամբ մեկնարկեց «Սիմֆոնիկ անտառ» նախագիծը
Մխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամՄխիթար Հայրապետյան․ 2026 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը բյուջետային հատկացումները կկազմեն 31,2 մլրդ դրամ
Էկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլարԷկոնոմիկայի նախարար․ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմել է 2,9 մլրդ դոլար
Սրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-երՍրճարաններում ու բարերում վճարեք Idram&IDBank-ով և կուտակեք լիքը idcoin-եր
ԵՄ-ն աջակցում է Հայաստանին հայկական կոնյակի ռեբրեդինգի հարցում. էկոնոմիկայի նախարարԵՄ-ն աջակցում է Հայաստանին հայկական կոնյակի ռեբրեդինգի հարցում. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կապի օպերատորները 2025թ. 9 ամսում պետբյուջե են վճարել 80.4 մլն դոլարՀայաստանի կապի օպերատորները 2025թ. 9 ամսում պետբյուջե են վճարել 80.4 մլն դոլար
2026 թվականի հունվարի 1-ից հետվճարից կարող են օգտվել ոչ միայն կենսաթոշակառուները, այլև ՀՀ բոլոր քաղաքացիները. ֆինանսների նախարար2026 թվականի հունվարի 1-ից հետվճարից կարող են օգտվել ոչ միայն կենսաթոշակառուները, այլև ՀՀ բոլոր քաղաքացիները. ֆինանսների նախարար
ՌԴ-ում ԵԱՏՄ քաղաքացիների գտնվելու սահմանաչափը հակասում է ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի կարգավորումներին. նախարարՌԴ-ում ԵԱՏՄ քաղաքացիների գտնվելու սահմանաչափը հակասում է ԵԱՏՄ ստեղծման մասին պայմանագրի կարգավորումներին. նախարար
Արդշինբանկը կրկին թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով   Արդշինբանկը կրկին թիվ 1 հարկատուն է ուղղակի հարկերի գծով  
Արդյունաբերության հատվածի անկումն արգելակում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճըԱրդյունաբերության հատվածի անկումն արգելակում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը
Ֆինանսների նախարարությունը ցանկանում է կրկին ավելացնել արտաքին պարտքի ծավալները երկրի ՀՆԱ - ում. նախարարՖինանսների նախարարությունը ցանկանում է կրկին ավելացնել արտաքին պարտքի ծավալները երկրի ՀՆԱ - ում. նախարար
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 49,3%-ովՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-սեպտեմբերին դանդաղել է մինչև 7,6%, իսկ արտաքին առևտուրը նվազել է 49,3%-ով
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կանխատեսվում է 5,4%-ի մակարդակում. ֆինանսների նախարարՀայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կանխատեսվում է 5,4%-ի մակարդակում. ֆինանսների նախարար
Նախարար․ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի ծախսային մասը կտարածվի երեք տարվա վրաՆախարար․ Հայաստանի 2026 թվականի պետբյուջեի ծախսային մասը կտարածվի երեք տարվա վրա
Հայաստանում անկանխիկ գործառնություններից 2% հետվճար կհաշվեգրվի․ ՓաշինյանՀայաստանում անկանխիկ գործառնություններից 2% հետվճար կհաշվեգրվի․ Փաշինյան
ՌԴ-ում դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման հնարավորությունը. ՕվերչուկՌԴ-ում դիտարկում են Ադրբեջանի տարածքով Հայաստան ապրանքների մատակարարման հնարավորությունը. Օվերչուկ
Արդշինբանկն ամրապնդում է դիրքերը Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակումԱրդշինբանկն ամրապնդում է դիրքերը Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 20-24-ը կրճատվել են և դոլարային, և ռուբլով գործարքներըՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 20-24-ը կրճատվել են և դոլարային, և ռուբլով գործարքները
Հայաստանում հիմնվում է արհեստական բանականությամբ աշխատող եզակի ջերմոցՀայաստանում հիմնվում է արհեստական բանականությամբ աշխատող եզակի ջերմոց
ԱԺ ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունն առաջարկել է մի շարք ուղղումներ, որոնցով էապես պարզեցվում է ֆիզիկական անձանց կողմից եկամուտների հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը
ԱրարատԲանկը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավորԱրարատԲանկը «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի գլխավոր հովանավոր
Կոնվերս Բանկի ֆինանսական տնօրենը BACEE համաժողովում ներկայացրել է բանկային կառավարման հաջող փորձըԿոնվերս Բանկի ֆինանսական տնօրենը BACEE համաժողովում ներկայացրել է բանկային կառավարման հաջող փորձը
"Միասնության թևեր". հացահատիկի տարանցումն Ադրբեջանի տարածքով կհանգեցնի Հայաստանի կախվածության տարածաշրջանային կենտրոններից
Իդրամը հայտարարում է աշխարհի առաջատար կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ նորարար վճարումների ոլորտում համագործակցության մասինԻդրամը հայտարարում է աշխարհի առաջատար կրիպտո բորսայի՝ Bybit-ի հետ նորարար վճարումների ոլորտում համագործակցության մասին
Հանրային ներդրումային կոմիտե հավանություն է տվել 5 ջրամբարների կառուցման նախագծերին՝ շուրջ 110 մլն դոլար արժողությամբՀանրային ներդրումային կոմիտե հավանություն է տվել 5 ջրամբարների կառուցման նախագծերին՝ շուրջ 110 մլն դոլար արժողությամբ
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
30.10.2025
RUB4.75-0.04
USD382.720.10
EUR444.15-1.53
GBP504.23-1.52
CAD274.21-0.33
JPY24.86-0.27
CNY53.81-0.08
CHF478.40-2.22