Չորեքշաբթի, 16 Մայիսի 2012 13:15

Ետճգնաժամային ժամանակաշրջանը ռիսկերի գնահատման նոր մոտեցումներ է պահանջում


ԱրմԻնֆո. ԲՏԱ Բանկ (Հայաստան) փոքր և միջին բիզնեսի բաժնի ղեկավար Արտեմ Բաղդասարյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Պրն Բաղդասարյան, ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում Հայաստանի վարկային շուկայում 2012 թվականին, հաշվի առնելով համաշխարհային տնտեսական կոնյունկտուրայի անորոշությունը: Այդ առումով հետաքրքիր է նաև ՓՄՁ վարկավորման շուկայի հեռանկարները, որտեղ ուղղվում են միջազգային վարկերի հիմնական մասը:

Համաշխարհային տնեսության զարգացման հեռանկարները վերջին ժամանակներում նկատելիորոփն վատացել է, ինչի մասին են վկայում տնտեսական հիմնական ցուցանիշների թուլացումը: Այստեղ գլխավոր պատճառը կապված է եվրոյի գոտու պրոբլեմների հետ, որոնք համագործակցում են նաև այլ տարածաշրջանների ֆինանսական խոցելիության գործոնների հետ:

Այնուամենայնիվ, ըստ մեր գնահատականների, Հայաստանի վարկային շուկան կունենա զարգացման դրական դինամիկա, ինչի մասին է վկայում բանկային հատվածի 2011 թվականի ընդհանուր վարկային պորտֆելի աճի դինամիկան: Մասնավորապես, ԲՏԱ Բանկի ՓՄՁ գծով պորտֆելն անցյալ տարի աճել է 77%, իսկ 2012 թվականի համար նախատեսում ենք 32% աճ: Միևնույն ժամանակ հարկավոր է նշել, որ բանկային համակարգի վարկային պորտֆելի աճը պետք է հիմված լինի երկրի տնտեսության իրական աճի վրա: ՓՄՁ ինտենսիվ վարկավորումը պետք է նպաստի մրցակցության բարձրացմանը և գործարար մթնոլորտի բարելավմանը երկրում: Սակայն այդ նպատակի իրականացման ճանապարհին կան որոշակի պրոբլեմներ, մասնավորապես, ընդունելի փոխառուների պակասը: Իսկ ֆոնդավորման հետ կապված բարդություններն առայժմ մղվել են երկրորդ պլան, քանի որ բազմաթիվ բանկեր կուտակել են իրացվելիության զգալի ծավալներ, որոնք հարկավոր է ինչ-որ տեղ տեղաբաշխել:

ՓՄՁ վարկավորման ընթացքում առաջին պլան է մղվում ինովացիոն մոտեցումների անհրաժեշտությունը կոնկրետ հաճախորդների պահանջներին համապատասխան պրոդուկտների շարքը ձևավորելիս, հաշվի առնելով նաև պորտֆելի որակի բավարար մարժինալությունը:

Կնշեմ նաև, որ ներկայումս ԲՏԱ Բանկը չի հանդիսանում միջազգային վարկային ծրագրերի մասնակից, իսկ ֆոնդավորումն իրականացնում է երկրի ներքին շուկայից ներգրավված միջոցների հաշվին:

Հատկապես ի՞նչ պետք է անեն բանկերը, որպեսզի դիմակայեն ճգնաժամի սպասվող երկորդ ալիքին, եթե այն հարվածի: Ո՞ր իրավիճակներում պետք է նրանք լինեն ավելի զգոն:

Ինչպես համաշխարհային ճգնաժամի առաջին ալիքը ցույց տվեց, Հայաստանի բանկային հատվածն ավելի լավ էր պատրաստվել ճգնաժամին, քան տնտեսության մյուս ոլորտները: Ճգնաժամի ընթաքցքում կրճատվեց ներդրումային հոսքն արտասահմանից, կրճատվեցին մասնավոր տրանսֆերտները, իսկ շինարարության ոլորտում գրանցվեց էական անկում: Ինչի արդյունքում դիտվեց տնտեսության ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշների վատացում, ինչը չէր կարող չանդրադառնալ նաև բանկային հատվածի վրա: Արդյունքում առաջացան ֆոնդավորման պրոբլեմներ, տեղի ունեցավ վարկային պորտֆելի որակի վատացում, առաջացավ հուսալի փոխառուների պակաս: Այս առումով վարկավորման նկատմամբ մոտեցումները պետք է հիմնված լինեն անցյալից դասեր քաղելու վրա: Նոր մոտեցումներ են հարկավոր նաև ռիսկերի գնահատման և վերլուծության նոր մեոդաբանությունների ներդրման հարցում: Բանկերը պետք է հատուկ զգուշությամբ մոտենան այն ոլորտների վարկավորմանը, որոնք առանձնապես հակված են ճգնաժամին:

2011 թվականին ՓՄՁ վարկավորման պորտֆելն աճեց 46%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 38%: Ընդ որում, այդ պորտֆելում ճգնաժամային երևույթների հետևանքով կուտակված ժամկետանց վարկերը շարունակեցին աճը: Ի՞նչ պետք է անեն բանկերը պորտֆելի ատողջացման ուղղությամբ: Արդյո՞ք բանկերը պետք է հրաժարվեն այդ ոլորտի վարկավորումից, ինչպես այն պատահեց, օրինակ, սպառողական վարկավորման հետ ճգնաժամի ընթացքում:

ԲՏԱ Բանկի ՓՄՁ վարկավորման պորտֆելի որակն անցյալ երկու տարիներին նկատելիորեն բարելավվել է, ինչը պայմանավորված է փոխառուների պրոբլեմների լուծման ուղղությամբ անընդհատ աշխատելով: Այդ միջոցառումների արդյունքում կրճատվեց պրոբլեմային վարկերի ծավալը, ինչպես նաև քանակը: Պրոբլեմային վարկերի հետ աշխատելու մեթոդները տարբեր են և կախված են ժամկետանց վարկերի առաջացման պատճառներից, ինչպես նաև փոխառուի ֆինանսական վիճակից: Այստեղ չկան որևէ ունիվերսալ մոտեցումներ, սակայն բանկերը կիրառում են որոշակի գործիքներ, վարկերը վերադարձնելու համար: Մեր կարծիքով, այս հարցի լուծմանը հարկավոր է մոտենալ համալիր ձևով, քանի որ փոխառուն, առաջին հերթին, ի դեմս բանկի պետք է տեսնի գործընկերոջը, այլ ոչ թե հակառակորդին: Ինչ վերաբերվում է ՓՄՁ ոլորտի վարկավորումից հրաժարվելուն, ապա այդ որոշումը դեղամիջոց չի կարող հանդիսանալ ժամկետանց վարկերի պրոբլեմը լուծելու գործում: Վարկավորումից հրաժարվելու դեպքում բանկում կմնան միայն պրոբլեմային վարկերը, քանի որ կոշտ մրցակցության պայմաններում <առողջ> վարկերը բավականին արագ կհոսեն դեպի մյուս բանկերը: Իսկ վարկային պորտֆելի կառավարման որակը բանկի վարկային ռիսկի համար հիմնված է եկամտաբերության, իրացվելիության և ընդունելիության կոմպրոմիսի վրա:

Վարկային ռիսկերի խորացումը չի՞ սպառնում այդյոք բանկային համակարգում իրացվելիության ռիսկի հետ կապված իրավիճակի վատացմանը:

Ներկա պահին բանկային համակարգի իրացվելիությունը գտնվում է բավականաչափ բարձր մակարդակի վրա, իսկ առանձին բանկերում դիտվում է նաև գերհագեցվածություն, ինչն առաջին հերթին կապված է միջոցների տեղաբաշխման պրոբլեմից: Ինչ վերաբերվում է ԲՏԱ Բանկին, ապա իրացվելիությունը, մեր կարծիքով, գտնվում է օպտիմալ մակարդակում: Բանկի վարկային պորտֆելը խորապես դիվերսիֆիկացված է, ինչը թույլ է տալիս կանխատեսել բավականաչափ իրացվելիությունն` անգամ վարկային պորտֆելի որակի վատացման պայմաններում:

Բանկերի ակտիվների և պարտավորությունների կազմում ի՞նչ փոփոխութոյւններ են հնարավոր ընթացիկ տարում, կապված դրամային պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխության հետ: Ի՞նչ ձևով դա կանդրադառնա ներքին շուկայում վարկավորման պայմանների ու միջոցների ներգրավման վրա:

Պարտադիր պահուստավորման նորմատիվի դրամիզացիայի արդյունքում ազգային արժույթով ներգրավված ավանդների տոկոսադրույքները կունենան աճի միտումներ, իսկ արտարժույթով ավանդների տոկոսադրույքները` նվազման միտումներ, ինչը կբերի տնտեսության ապադոլարայնացմանը: Սակայն, նման միտումներ ունեն նաև վարկերի տոկոսադրույքները, քանի որ բանկերը պետք է պահպանեն տեղաբաշխված պորտֆելի ընդունելի մարժինալությունը: Այս պարագայում գնային մրցակցությունը բանկային համակարգում միայն կուժեղանա:

ԱրմԻնֆո