Չորեքշաբթի, 16 Մայիսի 2012 17:51
2012 թվականի փոտրվարին արտարժույթի իրական արդյունավետ փոխարժեքը նվազել է 3 տոկոսով
ԱրմԻնֆո. 2012 թվականի փետրվարին արտարժույթի իրական արդյունավետ փոխարժեքը տարեկան կտրվածքով նվազել է 3%, իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատ` 0.3%, կազմելով 131.3: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ:
Ընդ որում,իրական արդյունավետ փոխարժեքի տարեկան կտրվածքով անկումը կազմել է 4.5%: Հիշեցնենք, որ 2011 թվականի ընթացքում այս ցուցանիշի աճ է գրանցվել հունվարին, սեպտեմբերին և դեկտեմբերին, իսկ մնացած ամիսներին գրանցվել է նվազում:
Միևնույն ժամանակ, նոմինալ արդյունավետ փոխարժեքը 2012 թվականի փետրվարին, հունվարի համեմատ նվազել է 2%, իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատ` 2.4%, կազմելով 216.2: Ընդ որում, տարեկան կտրվածքով նոմինալ արդյունավետ փոխարժեքը նվազել է 3.7%: 2011 թվականին այս ցուցանիշի անկում է գրանցվել է հունվարին, փոտրվարին, մարտին, ապրիլին, հեկտեմբերին և նոյեմբերին, իսկ մնացած ամիսներին գրանցվել է աճ:
2012 թվականի փետրվարին գրանցվել է ինչպես նոմինալ, այնպես էլ իրականա արդյունավետ փոխարժեքների անկում,իսկ հունվարին իրական փոխարժեքը աճել է իսկ նոմինալ փոխարժեքը` նվազել: