Չորեքշաբթի, 16 Մայիսի 2012 17:51
Հայաստանի միջազգային համախառն պահուստները մինչև 2012 թվականի փետրվարին աճել են 1.5 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները մինչև 2012 թվականի փետրվարին, հունվարի համեմատ աճել են 1.5%, իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատ կրճատվել 5.6%, կազմելով 1848.2 մլն.դոլար: Այս մասին է է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկատուի մեջ:
Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը այդ նույն ժամանակահատվածում կրճատվել են 4.8 մլն.դոլարով, իսկ 2011 թվականի դեկտեմբերի համեմատ`3.8%, կազմելով 54.8 մլն.դոլար: Արտարժութային ակտիվները հաշվետու ժամանակահատվածում աճել են 1.7%, իսկ հունվար-փետրվարին` 5.7%, կազմելով 1793.4 մլն.դոլար:
Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: