Չորեքշաբթի, 16 Մայիսի 2012 18:40
ՀՀ ԿԲ արտաքին համախառն պարտավորությունները 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին աճել են 2.1 տոկոսով, մինչև 770 մլն.դոլար
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի համախառն արտաքին պարտավորությունները 2012 թվականի փետրվարին հունվարի համեմատ աճել են 0.9%,իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատ` 2.1%, կազմելով 770 մլն.դոլար: Այս մասին է նշվում ՀՀ կենտրոնական բանկի ամենմսյա Տեղեկագրում:
ՀՀ ԿԲ արտաքին պարտավորությունների կազմում ԱՄՀ-ից վարկերը կազմել են 68% կամ 524.1 մլն.դոլար, հունվար-փետրվարին աճելով 2.1%: SDR ¥փոխառության հատուկ իրավունքների չափերը¤ արտաքին պարտավորությունների կազմում կազմել է 17.8% կամ 136.9 մլն.դոլար, փետրվարին աճելով 0.3%, իսկ դեկտեմբերի համեմատ` 1.3%:
Այլ վարկերը կազմել են համախառն արտաքին պարտավորութոյւնների 14%-ը կամ 108.3 մլն.դոլար, փետրվարին աճելով 6.2%, իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատէ  7.5%: Այլ պարտավորութոյւնների բաժինը համախառն արտաքին պարտավորությունների կազմում կազմել է 0.6 մլն.դոլար, ինչը հունվարի համեմատ ցածր է 25%, իսկ դեկտեմբերի համեմատ բարձր է 3 անգամ:
Հիշեցնենք, որ 2011 թվականին ԿԲ համախառն արտաքին պարտավորությունների աճ է գրանցվել հունվար-ապրիլ ամիսներին, ինչպես նաև հուլիսին, օգոստոսին, հոկտեմբերին և դեկտեմբերին, իսկ 2012 թվականին աճ է գրանցվել հունվար ամսին: