Ուրբաթ, 18 Մայիսի 2012 19:37
Հայաստանի պետպարտատմսերի շուկայում ապրիլին եկամտաբերությունը չի փոփոխվել
ԱրմԻնֆո. Հայաստանի պետպարտատմսերի շուկայում ապրիլին եկամտաբերությունը չի փոփոխվել: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, դա արդյունք է ԿԲ կողմից իրականացված չեզոք դրամավարկային քաղաքականության:
Աղբյուրի համաձայն, մինչև մայիս միջին շուկայական ռեպո-դրույքը կազմել է 9,92%, իսկ միջբանկային շուկայում` 9,45%: Ընդ որում, առաջնային շուկայում մեկ տարի շրջանառությամբ պատպարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 8,93%. Իսկ բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքն ապրիլին կազմել է 8,64%:
Հայաստանի արտարժույթի շուկայում 2012 թվականի ապրիլին գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.74% արժեզրկում, փոխարժեքը ձևավորելով 392.02 դրամ/դոլար մակարդակի վրա: Եվրոպական արժույթի նկատմամբ արժեզրկումն պրիլին կազմել է 0.35%, մինչև 515.98 դրամ/եվրո: Ռռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկումն ապրիլին գրեթե չի փոփոխվել, կազմելով 13.29 դրամ/ռուբլի:
Նշենք, որ ՀՀ ԿԲ խորհուրդը 2012 թվականի մայիսի 8-ին հերթական անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանեց 8%, ինչի հետևանքով չփոփոխվեցին նաև լոմբարդային ռեպո և ներգրավված ավանդների տոկոսադրույքները, համապատասխանաբար պահպանվելով 11% և 5% մակարդակների վրա: