Ուրբաթ, 18 Մայիսի 2012 23:38
ProCredit Bank-ը նախատեսում է 2012 թ. ՓՄԲ վարկերի պորտֆելի`մինչև $100 մլն աճ
ԱրմԻնֆո: ProCredit Bank-ը նախատեսում է 2012 թ. ՓՄԲ վարկերի պորտֆելի`մինչև $100 մլն աճ`ներկայիս $65 մլն փոխարեն: Այդ մասին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, հայտարարել է ProCredit Bank-ի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն նախօերին մամլո ասուլիսի ժամանակ` նվիրված բիզնես-հաճախորդների խորհրդատուների նոր համակարգի շնորհանդեսին: Ըստ որում, նա նշել է, որ այդ պորտֆելն առաջվա պես առավելագույնս դիվերսիֆիկացված կլինի ըստ տնտեսության ճյուղերի, ինչն իր հերթին բացառում է մեկ ուղղությամբ հնարավոր ռիսկերի կուտակումը:
Այդ համակարգը ենթադրում է յուրաքանչյուր բիզնես-հաճախորդի վարում անհատական խորհրդատուի կողմից, ով միաժամանակ հանդես է գալիս բանկում հիշյալ հաճախորդի ներկայացուցիչը, բացատրել էնա:
ՙՄենք բարձր ենք գնահատում հաճախորդի հետ փոխհարաբերությունները և անում ենք հնարավոր ամեն բան`բարձրորակ ծառայություններ տրամադրելու նպատակով: ProCredit Bank-ի նպատակն է`պահպանել Հայաստանի ՓՄԲ վարկավորման գծով առաջատար դիրքը`միաժամանակ ղեկավարվելով հուսալիությամբ, բարձրորակ սպասարկմամբ և հատուկ փոքր ու միջին բիզնեսի համար մշակված հարմար, արդյունավետ բանկային ծառայություններով: ProCredit Bank-ը հավատարիմ է մնում իր առաքելությանը և Հայաստանի բիզնես-սուբյեկտներին տրամադրում վարկավորման ոլորտում լավագույն լուծումները`այդպիսով խթանելով երկրի տնտեսության զարգացումը՚,- հայտարարել է Ասմուս Ռոտնեն:
Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը նախօրեին մամլո ասուլիսի ժամանակ բարձր է գնահատել Հայաստանում ProCredit Bank-ի գործունեությունը`նշելով, որ երմանիայում բանկի աշխատանքը հնարավորություն է տվել փոքր և միջին բիզնեսին հասնել համաչափելիությայն մակարդակի, օրինակ, այնպիսի ընկերության հետ, ինչպես Bosch-ը: