Ուրբաթ, 11 Մայիսի 2012 14:53
ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ ֆինանսավորել է ՙՎահան ԵՀԱ՚ ընկերության հորատման սարքավրումների և մեքենաների ձեռք բերումը
ԱրմԻնֆո. ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ ֆինանսավորել է ՙՎահան ԵՀԱ՚ ՍՊԸ, որը ՀՀ տարածքում հանքամետալուրգիական ոլորտի զարգացման համար ունի հատուկ նշանակություն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ստացված ֆինանսավորումը ուղվելու է հորատման համար նախատեսված նորագույն սարքավորումների և տեխնիկայի ձեռք բերմանը, ինչը թույլ կտա մեծացնել կատարվող աշխատանքների ծավալները և բարձրացնել որակը ցանկացած եղանակային պայմաններում:
ՙՎահան ԵՀԱ՚ ՍՊԸ հանդիսանում է ՙՍոթք ԵՀԱ՚ ՍՊԸ իրավահաջորդը, որը հիմնադրվել է 1956թ. և մինչ այսօր զբաղվում է հորատման և հետազոտական աշխատանքներով: Կես դարյան փորձը և ներկայիս նորամուծությունները թույլ են տալիս իրականացնել հորատման աշխատանքներ ամենադժվար երկրաբանական պայմաններում: ՙՎահան ԵՀԱ՚ ՍՊԸ հաճախորդներից են հանդիսանում մետալուրգիական արտադրության գրեթե բոլոր խոշոր ընկերությունները, այդ թվում ՙԱգարակի ՊՄԿ՚ ՓԲԸ, ՙՍամագար՚ ՓԲԸ:
ՙՄենք կարևորում ենք Հայաստանում միջին բիզնեսի զարգացումը, հատկապես երկրի համար եզակի և ռազմավարական կարևորության մասնագիտացված ճյուղերը:
Առանց հարակից ոլորտների զարգացման անհնար է համաշխարհային շուկայի մետալուրգիական ոլորտում ապահովել մրցակցություն հայկական արտադրողների համար՚,-ասել է ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յուրի ուսևը:
ՙՄենք ուրախ ենք, որ սկսել ենք համագործակցել ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ հետ և վստահ եմ, որ այս գործարքը հանդիսանում է փոխշահավետ համագործակցության սկիզբը՚,-ասել է ՙՎահան ԵՀԱ՚ ՍՊԸ տնօրեն Վարուժան Ավետիսյանը:
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին, ՙՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ: