Երկուշաբթի, 14 Մայիսի 2012 15:11
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներդրել է Card to card փոխանցման նոր ծառայություն
ԱրմԻնֆո: ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ Visa Money Transfer համակարգին` մեկնարկելով իր բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների ծառայությունն իր բոլոր Visa քարտապանների համար: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում, այսուհետ Բանկն իր քարտապաններին ընձեռում է հիանալի հնարավորություն հեշտությամբ և ակնթարթորեն փոխանցել գումարներ ՎՏԲ բանկի մի քարտից մյուսին Բանկի ավելի քան 90 բանկոմատների միջոցով:
Card to card փոխանցման ծառայության առավելությունները` Ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում,
փոխանցումներն իրականացվում են 4 հիմնական արժույթներով /ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի/, յուրաքանչյուր փոխանցման դիմաց հաճախորդից գանձվող միջնորդավճարի չափը կազմում է ընդամենը 0.2 % փոխանցված գումարի չափից:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի ժ/պ Յու. Գուսև,-«ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է հաճախորդների սպասարկման գործընթացում կիրառվող հեռակառավարման գործիքակազմը` ի շահ հաճախորդների սպասարկման որակի և հարմարավետության անընդհատ բարձրացմանը: Visa Money Transfer համակարգին անդամակցումը կհանդիսանա ևս մեկ քայլ քարտային շուկայում Բանկի մրցակցային առավելությունների ընդլայնման ու ամրապնդման և Բանկի քարտապաններին ժամանակակից ծառայությունների տրամադրման համար: Համակարգը Բանկի Visa քարտապաններին օրվա ցանկացած ժամի ընձեռում է հնարավորություն հեշտությամբ կատարել փոխանցումներ մեկ քարտից մյուսը Բանկի ընդարձակ բանկոմատային ցանցի միջոցով»:
Քարտից քարտ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է բանկոմատի «Փոխանցում» պատուհանում մուտքագրել գումարը ստացող քարտապանի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը և մուտքագրել փոխանցվող գումարը:
Բանկոմատների տեղադիրքը և հասցեները հասանելի են Բանկոմատային քարտեզ ծառայության միջոցով, որը հաճախորդները կարող են անվճար ներբեռնել իրենց iPhone և Android հեռախոսներում Apple Store-ում և Android Market-ում տեղադրված ծրագրերի միջոցով կամ այցելելով Բանկի պաշտոնական կայք` http://www.multicarta.ru/vtb/map/ հղումով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 68 մասնաճյուղ: