Չորեքշաբթի, 23 Մայիսի 2012 15:48
Ավանդային տոկոսադրույքների անփոփոխ լինելու պայմաններում վարկավորման տոկոսադրույքների բարձրացումն առաջացրեց մարժայի
ԱրմԻնֆո. Ավանդային տոկոսադրույքների անփոփոխ լինելու պայմաններում վարկավորման տոկոսադրույքների աճը մարժան 6.9%-ից բարձրացրեց մինչև 7.2%: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական Բանկի ամենամսյա Տեղեկագրում, վարկավորման տոկոսադրույքները տարեկան կտրվածքով 15.2%-ից աճել են մինչև 15.5%, իսկ ավանդային տոկոսադրույքները փոփոխության չեն ենթարկվել, կազմելով 8.3%: Որպես համեմատություն նշենք, որ ընթացիկ տարվա հունվարին ավանդների տոկոսադրույքները կազմում էին 8,4%, իսկ 2011-ի դեկտեմբերին` 8.8%, իսկ այդ ամիսներին վարկավորման տոկոսադրույքներն ամրագրված էին 15.7%-ը սահմաններում:
Վարկավորման տոկոսադրույքների տարեկան աճը պայմանավորված էր դրամով վարկերի 16.1%-ից մինչև 17% և դոլարով վարկերի` 14.3%-ից մինչև 14% փոփոխությունով: Միևնույն ժամանակ դոլարով ավանդների տոկոսադրույքները տարեկան կտրվածքով նվազել են 6.6%-ից մինչև 6.4%, իսկ դրամով ավանդների տոկոսադրույքները` 10.1%-ից մինչև 10.2%:
Իրավաբանական անձանց վարկերի տոկոսադրույքները տարեկան կտրվածքով նվազել են
12.6%-ից մինչև 12.4%, ընդ որում, դոլարով վարկերի տոկոսադրույքների 11.3%-ից մինչև 11% նվազման հաշվին: Միևնույն ժամանակ, ֆիզիկական անձանց վարկերի տոկոսադրույքները տարեկան կտրվածքով աճել են 17%-ից 17.1%, դրամով վարկերի 17.7%-ից 18.5% աճի և դոլարով վարկերի տոկոսադրույքների 16.3%-ից մինչև 15.5% նվազման հաշվին: Իրավաբանական անձանց ավանդները տարեկան կտրվածքով էժանացել են 8.1%-ից մինչև 7.8%, ինչպես դոլարով ավանդների (6.6%-ից մինչև 6.3% նվազման) և դրամով ավանդների (9.5%-ից մինչև 9.1% նվազման) նվազման հաշվին, իսկ ֆիզիկական անձանց ավանդները թանկացել են 8.6%-ից մինչև 8.9%, դրամով ավանդների 10.5%-ից մինչև 11,2% աճի և դոլարով ավանդների 6.7–ից մինչև 6.5% աճի հաշվին: Ընդ որում, 2012-ի փետրվարին առավելագույն տոկոսադրույքները գրանցվել են ֆիզիկական անձանց ավանդների գծով` երկարաժամկետների գծով` 11.8% և կարճաժամկետների գծով` 10.6%: Պետական կարճաժամկետ պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունն առաջնային շուկայում տարեկան կտրվածքով 8.8%-ից աճել է մինչև 8.9%, միջնաժամկետներինը` 13.8%-ից մինչև 14%, իսկ երկարաժամկետներինը` 14.8%-ից մինչև 15.4%:
Ըստ ՀՀ ԿԲ մարտյան տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, դրամով ավանդների տոկոսադրույքները 2012-ի մարտին 9.48%-ից նվազել են մինչև 8.5%, տարեկան կտրվածքով աճելով 0.5 կետով, իսկ առաջին եռամսյակում նվազելով 1.74 կետով: Ընդ որում, դրամով վարկերի տոկոսադրույքները 2012-ի մարտին նվազել են 0.37 կետով, իսկ տարեկան կտրվածքով` 0.55 կետով, առաջին եռամսյակում աճելով 0.05% և ապրիլի 1- դրությամբ ամրապնդվելով 17.74% սահմաներում: