Չորեքշաբթի, 23 Մայիսի 2012 15:49
Կարճաժամկետ վարկերը թանկացել են, իսկ երկարաժամկետներն էժանացել
ԱրմԻնֆո. Մինչև մարտ ամիսը կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները տարեկան կտրվածքով 16.3%-ից աճել են մինչև 16.5%, իսկ սպառողական վարկերը 14.5%-ից նվազել են մինչև 14.4%: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական Բանկի ամենամսյա Տեղեկագրում, իրավաբանական անձանց կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները 12.2%-ից իջել են մինչև 11.3%, իսկ ֆիզիկական անձանց վարկերի տոկոսադրույքները` 20.4%-ից մինչև 19.1%: 2012-ի փետրվարին սպառողական վարկերի տոկոսադրույքները 18.6%-ից իջել են մինչև 12.2%, իսկ միայն փետրվարին` 7.4 կետով:
Իրավաբանական անձանց երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքները մինչև մարտ ամիսը տարեկան կտրվածքով 12.9%-ից բարձրացել են մինչև 13.5%, դոլարային վարկերի և դրամային երկարաժամկետ վարկերի թանկացման հետևանքով: Միևնույն ժամանակ, ֆիզիկական անձանց երկարաժամկետ վարկերն էժանացել են 18%-ից մինչև 17.6%, ինչը պայմանավորված է դոլարային վարկերի 17-ից մինչև 15.9% նվազումով և դրամային վարկերի 18.9-ից մինչև 19.2% թանկացումով: Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները տարեկան կտրվածքով նվազել են 12.7-ից մինչև 12.3%, տարեսկզբի 12.9%-ի փոխարեն:
Ինչ վերաբրվում է ավանդային տոկոսադրույքներին, ապա մինչև 2012-ի մարտ ամիսը առավելագույն տոկոսադրույքները գրանցվել են ֆիզիկական անձանց դրամային ավանդների գծով: Ընդ որում, երկարաժամկետ ավանդներով` 11.8%, կարճաժամկետ ավանդներով` 10.6%: Ընդհանուր առմամբ, կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքերը ¥մինչև 1 տարի¤ տարեկան կտրվածքով աճել են 7.3-ից մինչև 7.7%, որոնց կազմում դրամային ավանդների տոկոսադրույքերը` 9.2-ից մինչև 9.5%, իսկ դոլարային ավանդներինը` 5.4-ից մինչև 5.8%: Իսկ երկարաժամկետ ավանդների տոկոսադրույքերը ¥1 տարուց ավելի ժամկետով¤ միջին հաշվով նվազել են 9.4-ից մինչև 8.9%, որոնց մեջ, դրամային ավանդներինը` 10.9-ից մինչև 10.8%, իսկ դոլարային ավանդներինը` 7.8%-ից մինչև 7%: Իրավաբանական անձանց կարճաժամկետ ավանդները թանկացել են տարեկան կտրվածքով 7.3-ից մինչև 7.5%, իսկ ֆիզիկական անձանց մոտ` 7.3-ից մինչև 7.9%, այն ժամանակ, երբ իրավաբանական անձանց երկարաժամկետ ավանդներն էժանացել են 8.8-ից մինչև 8%, իսկ ֆիզիկական անձանց երկարաժամկետ ավանդների տոկոսադրույքերը մնացել են 9.9%-ի սահմաններում: