Չորեքշաբթի, 23 Մայիսի 2012 18:00
Փորձագետ. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ավելորդ շռայլությունն ԱՊՊԱ հատվածում բերում է վնասաբերության
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2012 թվականի առաջին եռամսյակում իրականացրել են 2.9 մլրդ.դրամի ապահովագրական հատուցում, ինչը մոտ 2 անգամ գրազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նշենք, որ 2011 թվականի առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել էր 1.57 մլրդ.դրամ:
Սակայն, ապահովագրական հատուցումների ծավալների աճն անսպասելի չէր ապահովագրական ընկերությունների համար: Նրանք մեկ անգամ չէ, որ հայտարարում էին շուկայի նման հեռանկարի մասին, հատուցումների ակնկալվող աճն առաջին հերթին կապելով բնակչության ապահովագրական մշակույթի աճի և ապահովագրական հատուցում ստանալու նպատակով ավելի հաճախակի ներկայացվող դիմումների հետ: Ապահովագրղների համար անսպասելին գուցե այն էր, որ պոտենցիալ ապահովադիրների մոտ երրորդ մասն այս տարի դեռ չի կնքել ԱՊՊԱ պայմանագրեր, ինչն ավելի է խորացնում ապահովագրական հատուցումների աճի պրոբլեմը, ավելի մեծացնելով դրանց բաժինը պրեմիաների ընդհանուր ծավալներում:
Անկախ փորձագետ ոռ Խաչատրյանի գնահատականներով, ԱՊՊԱ գծով վնասաբերությունը տարեվերջին, ամենայն հավանականությամբ, կանցնի 60%-ի սահմանը, ինչը, հավանաբար, շուկայի համար կրիտիկական ցուցանիշ չէ, եթե հաշվի չառնենք ապահովագրողների բավականին բարձր գործառնական և վարչական ծախսերը: ԱՊՊԱ ներդրման փուլում ապահովագրողների ավելորդ շռայլությունը, երկրի բոլոր մարզերում մասնաճյուղերի բացումը, գովազդային խոշոր ծախսերը նրանց կանգնեցրին վնասաբերութան պրոբլեմի առջև, ինչն այսօր նրանք փոխհատուցում են ևս մեկ պարտադիր պրոդուկտի` բյուջետայինների բժշկական ապահովագրության միջոցով: .Խաչատրյանը գտնում է, որ այս նոր պրոդուկտի ներդրման շնորհիվ ապահովագրական ընկերությունները հաշվետու ժամանակահատվածի ավարտին կարող են ունենալ ոչ վատ շահույթ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի առաջին եռամսյակը Հայաստանի ապահովագրական ընկերությունները եզրափակել են 691.1 մլն.դրամ կամ 1.7 մլն.դոլար վնասով: Ընդ որում, 8 ապահովագրական ընկերությունների կուտակված շահույթը տարեկան կտրվածքով աճել է 11.6%, իսկ առաջին եռամսյակում կրճատվել է 32%, կազմելով 1.8 մլրդ.դրամ: 2011 թվականի նույն ժամանակահատվածն ապահովագրողները եզրափակել էին 1.2 մլրդ.դրամ շահույթով, ընդ որում ԱՊՊԱ ներդրման հաշվին:
Նշենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 12.3 մլրդ.դրամ, իսկ իրականացված հատուցումների ծավալը` 3 մլրդ.դրամ: