Չորեքշաբթի, 23 Մայիսի 2012 20:13
Հայաստան տնտեսության իրական հատված վարկաբվորման բաժինը կազմել է 62%
ԱրմԻնֆո. Հայաստանի իրական հատվածի վարկավորման ծավալներում ռեզիդենտների արտարժույթով վարկավորման բաժինը 212 թվականի մարտ ամին կազմել է 62%, տարեկան կտրվածքով աճելով 4.7 տոկոսային կետով, իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատ` 1.4 տոկոսային կետով: Հիշեցնենք, որ 2011-ի առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել էր 58.5%, երկրորդ եռամսյակում` 25.6%, երրորդ եռամսյակում`59.4%, իսկ չորրորդ եռամսյակում` 60.6%:
Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական Բանկի ամենամսյա Տեղեկագրում, 2012-ի մարտին բանկային համակարգի կողմից տրամադրվել է 1.3 տրլն.դրամի վարկեր, այդ թվում ռեզիդենտներին` 1.281 տրլն.դրամ: Տրամադրված վարկերի կազմում իրավաբանական անձանց բաժինը կազմել է 64%, հունվար-փետրվարին աճելով 9.2%: Արտարժույթով վարկերի մեծ մասն ուղղվել է արդյունաբերական հատվածին, բնակարանային շինարարությանը, առևտրի ոլորտին և գյուղատնտեսության ոլորտին:
Ռեզիդենտների արտարժույթով ավանդների բաժինը ընդհանուր դրամական զանգվածում կազմել է 43.6%, 2011-ի դեկտեմբերի համեմատ աճելով 1.8 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով` կրճատվելով 1.6 տոկոսային կետով: Հիշեցնենք, որ 2011-ի առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել էր 45.6%, երկրորդ եռամսյակում` 4.6%, երրորդ եռամսյակում` 542.4%, իսկ չորրորդ եռամսյակում` 41.8%:
Ռեզիդենտների ավանդների ընդհանուր պորտֆելում արտարժույթով ավանդները մարտի 1-ին կազմել են 61.2%, 2011-ի դեկտեմբերի համեմատ աճելով 0.6 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով` 3.6 տոկոսային կետով: Հիշեցնենք, որ 2011-ի առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել էր 565.1%, երկրորդ եռամսյակում` 64.1%, երրորդ եռամսյակում` 61.8%, իսկ չորրորդ եռամսյակում` 60.6%:
Ռեզիդենտների արտարժույթով ցպահանջ ավանդների բաժինը ավանդային ընդհանուր պորտֆելում մարտի 1-ին կազմել է 54.6%, տարեկան կտրվածքով կրճատվելով 3.5 տոկոսային կետով, 2011-ի դեկտեմբերի համեմատ աճելով 1.4 տոկոսային կետով: Հիշեցնենք, որ 2011-ի առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել էր 59.9, երկրորդ եռամսյակում` 57.5%, երրորդ եռամսյակում`58%, իսկ չորրորդ եռամսյակում` 53.2%:
Ֆիզիկական անձ հանդիսացող ռեզիդենտների ժամկետային ավանդների պորտֆելում արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 74.3%, տարեկան կտրվածքով կրճատվելով 3.7 տոկոսային կետով, իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատ` 1.8 տոկոսային կետով: Հիշեցնենք, որ 2011-ի առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել էր 78.9%, երկրորդ եռամսյակում` 77.8%, երրորդ եռամսյակում` 76.2%, իսկ չորրորդ եռամսյակում` 76.1%:
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, 2012-ի մարտի 1-ի դրությամբ ներգրավված ավանդների ծավալը կազմել է ավելի քան 1 տրլն.դրամ, փետրվարին աճելով 0.8%, հունվար-փետրվարին` կրճատվելով 1.4%, այդ թվում, ռեզիդենտներից ներգրավվել է 778.5 մրդ.դրամ, ընդ որում` 274.5 մլրդ.դրամը` որպես ցպահանջ ավանդներ, իսկ 504 մլրդ.դրամը` որպես ժամկետային ավանդներ: