Շաբաթ, 19 Մայիսի 2012 14:07

ProCredit Bank-ն ընդլայնում է մարզային ներկայությունը`մասնաճյուղերի միջոցով


ԱրմԻնֆո: ProCredit Bank-ն ընդլայնում է մարզային ներկայությունը` մասնաճյուղերի միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրւոյցում նշել է ProCredit Bank-ի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեն, ընթացիկ տարում նախատեսվում է մասնաճյուղի բացում Արմավիրի մարզում, իսկ 2013 թվականին`Կոտայքում: Բացի այդ, 2013 թվականին նախատեսվում է մայրաքաղաքային մասնաճյուղային ցանցի ընդլայնում, ավելացրել է նա:

Վերջին տվյալներով, բանկի մասնաճյուղային ցանցը ներառում է 12 ստորաբաժանում, որից 9-ը`Երևանում, իսկ 3-ը`մարզերում /Վանաձոր, յումրի և Արտաշատ/: