Հինգշաբթի, 24 Մայիսի 2012 20:20
Դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ներհոսքը 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 169.6 մլն.դոլար, գրանցելով 13.4% տարեկան աճ
ԱրմԻնֆո. Դեպի Հայաստան մասնավոր տրանսֆերտների ներհոսքը 2012 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 169.6 մլն.դոլար, գրանցելով 13.4% տարեկան աճ: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում, Հայաստանից մասնավոր տրանսվերտների արտահոսքը 2012-ի հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 16.5%, կազմելով 37.3 մլն.դոլար: Արդյունքում, մասնավոր տրանսֆերտների մաքուր ներհոսքը դեպի Հայաստան մաիտի 1-ի դրությամբ կազմել է 132.3 մլն.դոլար, տարեկան կտրվածքով աճելով 12.6%: Դեպի Հայաստանը տրանսֆերտների ներհոսքի ծավալներում առյուծի բաժինն ընկնում է Ռուսաստանին` 80.8%, ԱՄՆ` 6.7%, Ոկրաինային` 1.4%, Ղազախստանին` 1.3%, Ֆրանսիային և երմանիային`1%:
Աղբյուրի համաձայն, նշված աճը հիմնականում ապահովվել է Ռուսաստանից հոսող տրանսֆերտների տարեկան 17.9% մինչև 137 մլն.դոլար աճի հաշվին: Տարեկան աճ է գրանցվել նաև ԱՄՆ-ից` 3%, մինչև 11.3 մլն.դոլար, Ֆրանսիայից` 8.5%, մինչև 1.6 մլն.դոլար և Իսպանիայից` 3.9%, մինչև 1.1 մլն.դոլար հոսող տրնսֆերտների գծով: երմանիայից տրանսֆերտները կազմել են 1.7 մլն.դոլար, առանց փոփոխությունների: Անկում է գրանցվել Ուկրաինայից` 0.9%, մինչև 2.4 մլն.դոլար և Ղազախստանից` 13.9%, մինչև 2.2 մլն.դոլար տրանսֆերտների ներհոսքի գծով:
Ըստ ԿԲ տվյալների, տրանսֆերտների արտահոսքի կեսից ավելին ընկնում է Ռուսաստանին`19.4 մլն.դոլար, գրանցելով տարեկան 23.7% աճ, ԱՄՆ բաժինը կազմել է 10.7% կամ 4 մլն.դոլար, տարեկան 13.3% աճով: Իսկ դեպի Ուկրաինա տրանսֆերտների արտահոսքը կազմել է 1.8 մլն.դոլար, տարեկան կտրվածքով կրճատվելով 12.4%: Դեպի երմանիա արտահոսքն աճել է 90%, մինչև 1.5 մլն.դոլար, իսկ դպի Չինաստան` 86.3%, մինչև 1.1 մլն.դոլար:
Արդյունքում, տրանսֆերտների մաքուր ներհոսքի ծավալներում առյուծի բաժինը` 88.9%, ընկնում է Ռուսաստանին, գրանցելով տարեկան 17% աճ, ԱՄՆ բաժինը կազմել է 5.6% կամ 7.4 մլն.դոլար, 14.5% տարեկան աճով: Բացասական մաքուր ներհոսք է գրանցվել ԱՄԵ-ից` 249 հազ.դոլար, Չինաստանից` ավլի քան 1 մլն.դոլար և Թուրքիայից` 148 հազ.դոլար:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների տեմպերի կանխատեսումը, դեպի դանդաղում: Ինչպես նշվում է ԿԲ 2012 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, ոչ առևտրային տրանսֆերտների ծավալների աճը 2012 թվականին կկազմի 9-12%: Դանդաղումը բացատրվում է Ռուսաստանում 2012 թվականի տնտեսական աճի նոր կանխատեսումով: Մասնավորապես, ըստ ԱՄՀ կանխատեսումների, 2012 թվականը Ռուսաստանը կեզրափակի 3.3% տնտեսական աճով: