Հինգշաբթի, 24 Մայիսի 2012 21:53
Անելիք Բանկի POS-թերմինալների թիվն անցել է 500-ից, 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գրանցելով 16% աճ
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ գրանցել է POS-տերմինալների քանակի զգալի աճ ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ 2012 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում գրանցել է POS-տերմինալների քանակի զգալի աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկը 2012 թվականի առաջին չորս ամիսներին, առևտրի և սպասարկման կետերում տեղադրել է 3,6 անգամ ավել POS-տերմինալներ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Տարվա սկզբի համեմատ POS-տերմինալների քանակն աճել է 16%-ով ` հատելով 500-ի սահմանագիծը:
ՙՄենք մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացրել ենք առևտրային և սպասարկման կետերում տեղադրված POS-տերմինալների ցանցի զարգացման վրա և 2012 թվականի սկզբից Բանկի մարքեթինգի և հասարակության կապերի վարչության հետ համատեղ մեզ հաջողվեց բավական չափով ընդլայնել Բանկի POS-տերմինալների ցանցը: Կան բոլոր հնարավորությունները, որ մինչև 2012 թվականի ավարտը Բանկի գործող տերմինալների քանակը կանցնի 600-ի սահմանագիծը՚- նշեց Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության առաջատար մասնագետ, POS-տերմինալների ներգրավման և զարգացման պատասխանատու Արթուր Թանգամյանը:
ՙՄենք նախատեսում ենք 2012-13 թվականներին առաջարկել պլաստիկ քարտերով նոր բանկային պրոդուկտներ, որոնք, կարծում եմ, մեծ հետաքրքրություն կառաջացնեն հաճախորդների շրջանում: Հուսով եմ, որ այդ նոր քարտերով մեզ կհաջողվի նաև շեշտակի ավելացնել Բանկի պլաստիկ քարտերից օգտվող հաճախորդների քանակը՚- նշեց Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը: