Երկուշաբթի, 21 Մայիսի 2012 19:03
EFSE և Ինեկոբանկը ստորագրել են 10 մլն.դոլարի վարկային համաձայնագիր
ԱրմԻնֆո. Հարավ-Արևելյան Եվրոպայի Եվրոպական Հիմնադրամը ¥EFSE¤ և Ինեկոբանկը ստորագրել են 10 մլն.դոլարի վարկային համաձայնագիր, փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից: Հիմնադրանի կողմից հատկացված դրամական միջոցները կուղղվեն ՓՄՁ երկարաժամկետ վարկավորմանը:
Աղբյուրի համաձայն, վարկի ստացմանն աջակցել է գերմանական KfW բանկը, ինչպես նաև երմանիայի տնտեսական համագործակցության Դաշնային նախարարությունը և Եվրոպական հանձնաժողովը:
Ստորագրված համաձայնագրի շրջանակներում Ինեկոբանկը նախատեսում է տրամադրել շուրջ 1500 վարկեր: ՙՄենք ուրախ ենք համագործակցել Ինեկոբանկի հետ: Դա Հայաստանում ՓՄՁ զարգացմանն աջակցման համար բացում է նոր հնարավորություններ, այս անգամ արդեն կայուն ֆինանսական կազմակերպություններից մեկի հետ համագործակցության միջոցով: Մեր հիմնադրամը ողջունում է Ինեկոբանկի ռազմավարությունը, կապված ՓՄՁ գծով վարկային պորտֆելի ընդլայնման հետ, փոքր բիզնեսի ֆինանսավորման աճող երկարաժամկետ պահանջները բավարարելու համար: Մանավանդ, որ ՓՄՁ զարգացումը նպաստում է երկրի տնտեսության աճին՚,-ասել է EFSE Տնօրենների Խորհրդի նախագահ Մոնիկա Բեկը:
Իր հերթին, Ինեկոբանկի Վարչության նախագահ Ավետիս Բալոյանը նշել է, որ EFSE-ի վարկը բանկի համար ունի հսկայական նշանակություն, մասնավորապես, թույլ է տալիս ընդլայնել բանկի վարկային պորտֆելը, ինչպես նաև բարձրացնել փոքր կազմակերպությունների ֆինանսական կայունությունը: ՙՄենք գտնում ենք, որ այս համագործակցությունն ամուր և արդյունավետ գործընկերության ընդամենը առաջին քայլն է՚,-նշել է նա:
Նշենք, որ EFSE-ն 2009 թվականից Հայաստանում իրականացնում է արդեն 4-րդ ներդրումը: Առաջին 10 մլն.դոլարի վարկը 2010-ի հունիսին տրամադրվել էր Կոնվերս Բանկին, երկրորդ` 5 մլն.դոլարի վարկը` Արարատբանկին ¥2010-ի հոկտեմբերին¤, հաջորդ` 875 մլն.դրամը և 3 մլն.դոլարը` Byblos Bank Armenia բանկին ¥2011-ի դեկտեմբեր¤:
Հիշեցնենք, որ EFSE հիմնվել է 2005 թվկանին և հանդիսանում է աշխարհում ամենախոշոր միկրոֆինանսավորող հիմնադրամներից մեկը: Հիմնադրամի ռազմավարական հիմնադիրներն են` Եվրոպական Հանձնաժողովը, երմանիսյի տնտեսական զարգացման և կոոպերացիայի դաշնային նախարարությունը, Ավստրիայի, Շբեյցարիայի, Դանիայի և Ալբանիայի կառավարությունները, ինչպես նաև KfW, IFC, EBRD, Դոյչ Բանկը և այլ կառավարական և մասնավոր ընկերություններ ու կազմակերպություններ: Հիմնադրամի գործունեությունը հիմնված է պատասխանատու բանկինգի վրա միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման մանդատով, տրամադրելով նաև հիփոթեքային, ինչպես նաև արդյունավետ էներգետիկայի նախագծերի ֆինանսավորման վարկեր: Հիմնադրամն ակնկալում է առաջիկա 5 տարիներին ՙԱրևելյան գործընկերության՚ անդամ-երկրների ֆինանսական ինստիտուտներին տրամադրել մոտ 900 եվրո գումարի վարկեր: Հիմնադրամն իր գործընկերներին ցուցաբերում է նաև էական տեխնիկական օգնություն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Ինեկոբանկի վարկային ներդրումների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 53%, ապրիլի 1-ին կազմելով 66.6 մլրդ.դրամ կամ 171 մլն.դոլար: Վարկային պորտֆելի կազում սպառողական վարկերի բաժինը կազմել է 26.8% կամ 17.2 մլրդ.դրամ ¥7 տեղ¤: