Ուրբաթ, 25 Մայիսի 2012 14:10
ՎՏԲ Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնով իրականացվող տրանսակցիանրի ծավալն աճել է 35.6%, իսկ Առէկսիմբանկ ազպրոմբանկի կենտրոնով` 51.7%
ԱրմԻնֆո. ՎՏԲ Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնով իրականացվող տրանսակցիանրի ընդհանուր ծավալը տարեկան կտրվածքով աճել է 35.6%, մայիսի 1-ին հասնելով 147.1 մլն.դրամի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերության մամուլի ծառայությունից, տրանսակցիաների ընդհանուր ծավալներում կանխիկ քարտային գործարքների ծավալը ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոցեսինգային կենտրոնում 2012 թվականի ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 35.7%, մինչև 140.9 մլն.դրամ: Ընդ որում, անկանխիկ քարտային գործարքների ծավալները հաշվետու ժամանակահատվածում աճել են 33.9%, մինչև 6.2 մլն.դրամ:
Միևնույն ժամանակ, Առէկսիմբանկ ազպրոմբանկի պրոցեսինգային կենտրոնով կատարված քարտային տրանսակցիաների ծավալը 2012 թվականի ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 51.7%, հասնելով 67.3 մլն.դրամի, այդ թվում կանխիկ գործարքների ծավալը կազմել է 56.7 մլն.դրամ, գրանցլով տարեկան 46.9% աճ, իսկ անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 10.6 մլն.դրամ, գրանցելով տարեկան 83.9% աճ: