Երեքշաբթի, 22 Մայիսի 2012 15:47
2012 թվականին ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ-ն մտադիր է ավելացնել ՙԱռէկսիմբանկ Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ կանոնադրական կապիտալը 10 մլն ԱՄՆ դորալով
ԱրմԻնֆո. 2012 թվականին ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ-ն մտադիր է ավելացնել իր դուստր բանկի` ՙԱռէկսիմբանկ Գազպրոմբանկի Խումբ՚ ՓԲԸ կանոնադրական կապիտալը 10 մլն ԱՄՆ դորալով, հասցնելով 41.5 մլն.դոլարի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից: 
Աղբյուրի համաձայն 2012 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ-ն  տրամադրել է ավելի քան 100.0 մլն ԱՄՆ դոլարի վարկեր և վարկային գծեր ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ին, որից 50.0 մլն ԱՄՆ դոլար գումարն ուղղվել է ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ նպատակային ֆինանսավորմանը` Հրազդանի ՀԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արդիականացմանը, իսկ մնացած միջոցները` կորպորատիվ հաճախորդների և փոքր ու միջին բիզնեսի վարկավորմանը:
 
Հիշեցնենք, որ «ազպրոմբանկե ԲԲԸ-ն  հանդիսանում է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ 100% բաժնետերը: 2008թ-ին ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ-ն ավելացրել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը 20 մլն, իսկ 2009թ-ին` ևս 10 մլն ԱՄՆ դորալով: Բանկի կանոնադրական կապիտալը 30.04.2012թ. դրությամբ կազմել է 31.5 մլն ԱՄՆ դոլար: 2012թ-ին ՙԳազպրոմբանկ՚ ԲԲԸ-ն մտադիր է ավելացնել Բանկի կանոնադրական կապիտալը 10 մլն ԱՄՆ դորալով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ընդհանուր կապիտալը 2012 թվականի ապրիլի 1-ին կազմել է 15.9 մլրդ.դրամ կամ 40.8 մլն.դոլար ¥10 տեղ¤, գրանցելով 5.8% տարեկան աճ: Բանկի վարկային ներդրումների ծավալը տարեկկան կտրվածքով աճել է 48.8%, իսկ միայն ռաջին եռամսյակում` 9.4%, կազմելով 83 մլրդ.դրամ կամ 212.5 մլն.դոլար ¥8 տեղ¤: Վարկային պորտֆելի կազմում տնտեսությանն ուղղված վարկերը կազմել են 83.7% կամ 69.5 մլրդ.դրամ կամ 177.9 մլն.դոլար ¥6 տեղ¤, գրանցելով տարեկան 59.8% աճ, իսկ միայն առաջին եռամսյակում`11.7%: Ըստ ոլորտների, բանկի վարկային պորտֆելն ունի հետևյալ տեսքը` արդյունաբերական հատված` 37.7%, առևտրի ոլորտ` 20.2%, շինարարկան հատված` 11.2%: ՓՄՁ վարկավորմանը բանկն ուղղել է մոտ 7 մլրդ. դրամ կամ 18 մլն.դոլար: