Ուրբաթ, 25 Մայիսի 2012 20:33
Հայաստանում փոխանակման կետերի քանակը տարեկան կտրվածքով նվազել է 7-ով, իսկ գրավատների քանակն ավելացել է 13-ով
ԱրմԻնֆո. Հայաստանում փոխանակման կետերի քանակը 2012 թվականի ապրիլին տարեկան կտրվածքով նվազել է 7-ով, կազմելով 252: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա հրապարակման, նախորդ տարվա դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 259, հունվարին կրճատվելով մինչև 231, իսկ փետրվարին ավելանալով 19-ով, մինչև 250: Իսկ գրավատների քանակը տարեկան կտրվածքով ավելացել է 13-ով, կազմելով 139:
Հայաստանի բանկային համակարգը կազմված է 22 բանկերից ¥Համահայկական բանկի հետ միասին¤: Բանկերից 15-ի կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի բաժինը կազմում է 50%, իսկ 5-ի մոտ` անցնում է 95%-ից: Բանկային համակարգի միագումար կանոնադրական կապիտալում օտարերկրյա կապիտալի բաժինը կազմել է 75.1%, գրանցելով տարեկան 4.6 տոկոսային կետով անկում: Ընդ որում, 17 բանկեր հանդիսանում են ՓԲԸ, 4 բանկեր` ԲԲԸ և մեկ բանկ` ՍՊԸ:
ործող վարկային կազմակերպությունների թիվը ապրիլի 1-ին կազմել է 32, տարեկան կտրվածքով ավելանալով 1-ով: Դրանցից 13-ի կանոնադրական կապիտալում օտարերկրյա մասնակցությունը կազմում է 39.2%, իսկ 8-ի մոտ` անցնում է 95%-ից:
2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում է 9 ապահովագրական ընկերություն, տարեկան կտրվածքով պակասելով 2-ով: 7 ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալում առկա է օտարերկրյա կապիտալի մասնակցությունը: Իսկ ապահովագրական բրոքերների քանակը 2012-ի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 4:
2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գործում է 1 արտարժութային դիլեր, 29 բրոքեր, որոնցից 21-ը բրոքեր-բանկեր են, իսկ 8-ը` բրոքերներ: Էմիտնտների թիվը ապրիլի 1-ին կազմել է 15, առանց տարեկան փոփոխության, իսկ վճարահաշվարկային կազմակերպությունների թիվը` 9, տարեկան կտրվածքով նվազելով 1-ով:
Նշենք, որ Հայաստանի բանկերի կանոնադրական կապիտալներում առկա են ռուսական, ուկրաինական, ղազախստանյան, ամերիկյան, ֆրանսիական, գերմանական, բրիտանական, ավստրիական, շվեյցարական, արգենտինական, լիբանանյան, իրանական կապիտալները, ինչպես նաև Եվրոբանկի և IFC-ի մասնակցությունը: Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում առկա են լատվիական, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և ռուսական կապիտալները: