Երեքշաբթի, 29 Մայիսի 2012 18:02
2012 թվականի առաջին եռամսյակում արտարժույթի իրական արդյունավետ փոխարժեքն իջել է 1.6%, իսկ նոմինալ արդյունավետ փոխարժեքը` 2.7%
ԱրմԻնֆո. 2012 թվականի առաջին եռամսյակում արտարժույթի իրական արդյունավետ փոխարժեքն իջել է 1.6%, միայն մարտին` 1%, կազմլով 129.6: Այս մասին է նշվում ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում:
Ընդ որում, իրական արդյունավետ փոխարժեքի անկումը տարեկան կտրվածքով կազմել է 2.8%: Հիշեցնենք, որ 2011 թվականին այս ցուցանիշի աճ է գրանցվել միայն հունվար, սեպտեմբեր և դեկտեմբեր ամիսներին, իսկ մնացած ամիսներին դիտվել է անկում:
Միևնույն ժամանակ, նոմինալ արդյունավետ արժեքը 2012-ի առաջին եռամսյակում իջել է 2.7%, փետրվարի համեմատ` 2%, կազմելով 215.7: Ընդ որում, տարեկան կտրվածքով նոմինալ արդյունավետ արժեքն իջել է 1.2%: 2011 թվականին այս ցուցանիշի անկում է գրանցվել հունվար-ապրիլ ամիսներին, ինչպես նաև հոկտեմբերին և նոյեմբերին, իսկ աճ է գրանցվել մայիսին, հունիսին, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին և դեկտեմբերին:
2012-ի փոտրվարին գրանցվել է ինչպես իրական, այնպես էլ նոմինալ արդյունավետ փոխարժեքների անկում, հունվարին իրական արդյունավետ փոխարժեքն աճել է, իսկ նոմինալ արդյունավեը արժեքն իջել: