Երեքշաբթի, 29 Մայիսի 2012 19:21
Հայաստանի միջազգային համախառն պահուստներն առաջին եռամսյակում կրճատվել են 11.6%, մինչև 1.7 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2012 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 11.2%, միայն մարտին` 2.8%, ապրիլի 1-ին կազմելով 1708.7 մլն.դոլար: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը կրճատվել է 6.3%: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում, նշված ցուցանիշների փոփոխությունը պայմանավորված է եղել հաշվետու ժամանակահատվածում ԿԲ արտարժութային ակտիվների կրճատումով`11.8%, մինչև 1654.1 մլն.դոլար, ինչը 7.7% ցածր է նախորդ տարվա արդյունքից, իսկ փետրվարի համեմատ` նվազել է 3%:
Աղբյուրի համաձայն, Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը այդ նույն ժամանակահատվածում կրճատվել են 4.2 մլն. դոլարով, ամսական կտրվածքով` 0.4%, մարտի վերջին կազմելով 54.6 մլն.դոլար, իսկ տարեկան կտրվածքով աճելով մոտ 73.3%:
Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: