Երեքշաբթի, 29 Մայիսի 2012 19:37

Սպառողական վարկավորումը գտնվում է պոստճգնաժամային տրանսֆորմասիայի փուլում


ԱրմԻնֆո. ԻնեկոբանկիՎարկային վարչության ղեկավար Վաղինակ Խաչատրյանի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Պրն.Խաչատրյան, Ինեկաբանկն արդեն երկար տարիներ, ավանդաբար, առաջատար դիրքեր է զբաղեցնում սպառողական վարկավորման հատվածում: Հետևաբար հետաքրքիր է իմանալ Ձեր գնահատականը, թե ինչպե՞ս կզարգանա մանրածախ վարկավորման շուկան առաջիկայում, և ինչպիսի՞ գործընթացների մեջ է այդ ոլորտը ներկայումս, ընթանո՞ւմ է պոստճգնաժամային ակտիվացում, թե՞ դա խաբուսիկ երևույթ է, և հարկավոր է սպասել ճգնաժամային երևույթների հետագա խորացում: Եվ բանկային վարկային պրոդուկտների սպառման տեսանկյունից ի՞նչ կարող եք ասել մեր քաղաքացիների վարկունակության մակարդակի մասին:

Եթե որպես ներքին սպառողական շուկայի վերլուծության հիմք վերցնենք մեր բանկի գործարքները, ապա այդ հատվածն ավելի շուտ գտնվում է պոստճգնաժամային տրանսֆորմացիայի փուլում: Դրան կարելի է իսկույն հետևել մի քանի ցուցանիշներով, թե մեր պորտֆելի աճի դինամիկայով, և թե տրամադրված վարկերի ընդհանուր ծավալներով: Իհարկե, այստեղ կարևոր է նաև փոխառուների վճարունակությունը, ինչը մեր քաղաքացիների շրջանում բավականին բարձր է: Այնպես որ, պատասխանելով Ձեր հարցին նշեմ, որ սպառողական հատվածում տիրող իրավիճակը ոչ թե վատացել, այլ անգամ բարելավվել է: Հնարավոր է, որ այն դեռևս չի հասել իր մինչճգնաժամային կոնդիցիային, բայց այդ հատվածի հնարավոր վատթարացման մասին խոսելն արդեն ավելորդ է: Կարևորն այն է, որ այսօր երկրում կա վճարունակ պահանջարկ, որը բավարարվում է բանկերի կողմից:

Ինչպե՞ս են բանկերի գործերը նոր հաճախորդների ներգրավման առումով: Չէ՞ որ մեր շուկան մեծ չէ, հետևաբար, քիչ են նաև նոր հաճախորդները: Անգամ <հին> հաճախորդների համար, դատելով բանկերի քաղաքականությունից, գործարքները սահմանափակ են: Այսինքն, ստացվում է, որ այսօր տեղի է ունենում բանկից բանկ հաճախորդների տեղափոխություն` դեպի ավելի <հարազատ> բանկեր:

Այսօր դժվար է հաշվառել նոր հաճախորդների թիվը, քանի որ սպառողական վարկավորման շուկան, իրոք, այնքան էլ փոքր չէ, ինչպես որ թվում է, և այն ի վիճակի չեն սպասարկելու երկու, երեք, անգամ չորս բանկեր: Իհարկե, սպառողական վարկերի պորտֆելները հիմնականում աճում են հին հաճախորդների հաշվին, որոնք բանկում ունեն, հիմնականում, դրական վարկային պատմություն: Դրա հետ մեկտեղ, անկասկած, կա փոխառուների չիրացված հատված, որը տարբեր պատճառներով վարկավորման հայտերով բանկերին երբեք չի դիմել: Մեր բանկն իր վարկային պորտֆելը մեծացնում է ինչպես <նոր>, այնպես էլ Ինեկոբանկում դրական վարկային պատմություն ունեցող հաճախորդների հյաշվին:

Կցանկանայի սպառողական շուկայի կոնյունկտուրայի վերաբերյալ հարցին ավելացնել, որ այն ինչ արդեն ասացի, հիմնականում վերաբերվում է ոչ մեծ սպառողական վարկերին, օրինակ, կենցաղային և համակարգչային տեխնիկա ձեռք բերելուն: Ինչ վերաբերվում է ավելի խոշոր վարկային պրոդուկտներին, այդ թվում նաև հիփոթեքին վարկերին, ապա, անկասկած, մինչճգնաժամային ժամանակաշրջանի համեմատ կա վարկավորման տեմպերի որոշակի դանդաղում:

Հատկապես հիփոթեքային վարկավորման գծո՞վ:

Այո, բայց այդ շուկան այսօր գտնվում է վերականգնման փուլում, իսկ հիփոթեքային վարկերի վճարունակ պահանջարկն այսօր վերածնվում է:

Դա սեզոնային գործոն չէ՞:

Ոչ, ես նկատի ունեմ ավելի լայն ժամանակահատված, և սեզոնայնությունն այստեղ ոչ մի կապ չունի: Կցանկանայի անգամ նշել, որ եթե մինչև ճգնաժամը, երբ բնակարանների գներն աստիճանաբար աճում էին, և փոխառուները հիփոթեք էին ձևակերպում սպեկուլյատիվ նպատակներով, այսինքն, հույս ունենալով, որ կկարղանան վաճառել ավելի բարձր գնով և մարել հիփոթեքն ու ստանալ բավականաչափ եկամուտ, ապա ներկայումս մարդիկ բնակարան են ձեռք բերում սեփական կարիքների համար: Այսինքն, վերջին ժամանակներում աճել է ինչպես բնակարանների վճարունակ պահանջարկը, այնպես էլ անշարժ գույքի առք և վաճառքի գործարքների քանակը: Տարեվերջին մենք նախատեսում ենք հիփոթեքային վարկավորման պորտֆելը մեծացնել 40-50%:

Այնուամենայնիվ, թերի վարկավորման երևույթը շուկայում մինչև օրս առկա է: Ունի՞ արդյոք բանկը տեխնոլոգիական նոր լուծումներ փոխառուների այդ խմբի համար:

Անկասկած, նոր տեխնոլոգիական լուծումներ բանկն ունի, և ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Մասնավորապես, ներկայումս բանկի աշխատակիցները մշակում են պոտենցիալ հաճախորդների գնահատման համակարգ, ինչը զգալիորեն կթեթևացնի որոշումների ընդունման և վարկերի տրամադրման գործընթացները: Սակայն, մեզ համար առաջին պլանում են համալիր լուծումները, որոնք նախատեսված են փոխառուների լայն շրջանների համար: Այդ քաղաքականությունն է այսօր թելադրում շուկան: Միևնույն ժամանակ, կոնկրետ սպառողի համար նախատեսված սպեցիֆիկ պրոդուկտները նույնպես ընդունելի տարբերակ են բանկի համար և մենք այդ պրոդուկտների մշակման մասին նույնպես մտածում ենք:

Ինչպիսի՞ միտւմներ են այսօր առկա վատ վարկերի գծով:

Մեր պորտֆելում, նկատի ունեմ սպառողական վարկավորումը, ժամկետանց վարկերի մակարդակը վերջին երկու տարիներին չի անցնում 2-2.5%-ից, ինչն աննախադեպ է ոչ միայն մեր բանկի, այլ նաև ողջ բանկային համակարգի համար: Նման որակ մեր պրտֆելը չի ունեցել անգամ մինչև ճգնաժամը: Այդ հաջողությունը մենք բացատրում ենք գործունեության բարձր ակտիվությունով, լավ ռիսկ-մենեջմենտով և հստակ գործող բանկային տեխնոլոգիաներով, ինչպես նաև մեր աշխատակիցների պրֆեսիոնալիզմով:

Անցյալ տարի բանկի վարկայինպորտֆելն աճեց 58%-ով, և այդ ցուցանիշով բանկը զբաղեցրեց 9-րդ տեղը: Ինչպիսի՞ տեղ եք նախատեսում զբաղեցնել այս տարի, հավանաբար ավելի բա՞րձր: Վարկային պորտֆելի ինչպիսի՞ աճ է նախատեսված բանկի այս տարվա ռազմավարական ծրագրով:

Այս տարի մենք կաշխատենք, որպեսզի պահպանենք վարկային պորտֆելի աճի նախկին տեմպերը, այն հասցնելով առնվազն 80 մլրդ.դրամի, այդ թվում նաև ավելի ակտիվ սպառողական վարկավորման հաշվին: Ինտենսիվորեն կշարունակենք աշխատել նաև քարտային հատվածում, որի ծավալը նախատեսում ենք ավելացնել երկու անգամ, հիմնականում օվերդրաֆտների հաշվին: Շուտով` մեկ-երկու ամսից, կներդնենք քարտային նոր պրոդուկտ, գնումներ կատարելու համար: Ակտիվորեն կշարունակենք զարգացնել նաև արդեն լայն ճանաչում ունեցող` <Ապառիկ+> քարտը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ Ինեկոբանկը միանում է Visa միջազգային վճարային համակարգին: Ինչպես տեսնում եք, մենք փորձում ենք ընդլայնել մեր ծառայությունների շարքը, միաժամանակ բավարարելով մեր հաճախորդների պահանջները:

Առաջին եռամսյակի արդյունքներով, բանկը փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծավալներով գտնվում է առաջատարների եռյակում: Այդ դեպքում ո՞վ կարող է ձեզնից ավելի լավ իմանալ, թե ինչի կարիք ունի բիզնեսը: Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունեցել այդ հատվածում վերջին ժամանակներում:

Այստեղ էլ ունենք գործունեության բավականին մեծ փորձ: Նախորդ տարվա պորտֆելի աճն էլ հիմանակում ապահովվեց ՓՄՁ վարկավորման հաշվին: Հայաստանւմ, որտեղ մեծ ուշադրությոն է դարձվում ՓՄՁ զարգացմանը, այդ ոլորտի վարկավորման շուկան բավականին մեծ է: Սակայն նկատվում է նաև բանկերի միջև կոշտ մրցակցություն: Եթե սպառողական վարկավորման հատվածում մրցակցությունն ավելանում է միայն հիմա, ապա ՓՄՁ հատվածում այդ սուր մրցակցությունն սկսվել է 3 տարի առաջ, ինչն էլ բերեց բիզնես վարկերի տոկոսադրույքների կտրուկ անկմանը: Սակայն բանկերի միջև կոշտ մրցակցությունը բերում է ոչ միայն տոկոսադրույքների անկմանն ու սպասարկման որակի բարձրացմանը, այլ որոշ դեպքերում, նաև <գերվարկավորման>, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ ՓՄՁ տվյալ սուբյեկտի համար: Մեր բանկն աշխատում է խուսափել նման դեպքերից: Միևնույն ժամանակ, մենք բավականաչափ պահպանողական ենք լինում այն դեպքերում, երբ փոխառուի պատրքը գերազանցում է նրա սեփական միջոցները:

Ցանկացած պարագայում անդրադառնալվ ՓՄՁ պրոբլեմներին, նշեմ, որ փոքր ձեռնարկատիրության ոլորտում մթնոլորտի կտրուկ վատթարացում մենք չենք զգում:

Ո՞ր դեպքերում է բանկը մերժում վարկի ստացումը: Որքա՞ն է մերժվածների տոկոսը` ինչպես բիզնես, այնպես էլ սպառողական վարկերի գծով:

Կան մի շարք պատճառներ: Կարող ենք մերժել ցածր վճարունակության պատճառով, այսինքն, եթե չկա հստակ տեղեկություն այն մասին, թե վարկառուն կարո՞ղ է արդյոք սպասարկել տվյալ վարկը, կամ օրինակ, եթե հասկանում ենք, որ վարկի նպատակը չափազանց ռիսկային է: Հաճախ մերժվում է նաև վարկային վատ պատմության պատճառով: Ինչ վերաբերվում է մերժումների քանակին, ապա բանկն աշխատում է օպերատիվորեն: Եթե պոտենցիալ վարկառուն այս կամ այն պատճառներով չի համապատասխանում բանկի վարկային քաղաքականությանը, ապա վարկային հայտի քննարկման նախնական փուլում աշխատում ենք մերժել: Իսկ եթե վարկային հայտն անցնում է նախնական փուլը, ապա հիմնականում վարկը տրամադրվում է: Ցանկացած պարագայում մենք աշխատում ենք բավականին արագ, քանի որ սպառողական վարկավորման որոշումն ընդունվում է 10-15 րոպեում, իսկ ՓՄՁ վարկավորման որոշումը` 10 օրում:

Վերջին ժամանակներում բանկերն սկսել են վարկեր տրամադրել, ընդ որում, չպահանջելով անգամ աշխատանքից տեղեկանք, չնայած, որ սահմանվում են լիմիտներ: Ինչի՞ մասին է խոսում այս երևույթը, ինչո՞ւ են բանկերն անցնում նման սխեմաների:

Կոշտ մրցակցոթյան պատճառով: Այսօր բանկերը պայքարում են յուրաքանչյուր հաճախորդի համար և այդ պայքարում նրանք կատարում են նաև նման քայլեր, այսինքն, առաջարկում են առավելագույնս գրավիչ վարկեր` թեկուզ և ռիսկային:

Ինչի՞ կարող է հասցնել նման վարքագիծը:

Շուկայում վարկավորման նման սխեմաների առկայութւունն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը: Նման պրոդուկտների միջոցով բանկերը փորձում են ընդլայնել իրենց հաճախորդների բազաները, դիվերսիֆիկացնել ռիսկերը, ինչը որոշակի պայմաններում իրեն արդարացնում է: Իսկ մյուս կողմից, այդ քաղաքականությունն իրականացվում է վարկային պորտֆելի որակի, այսինքն, որոշակի կորուստների հաշվին: Այնուամենայնիվ, նրանք ունեն ռիսկերի նվազեցման որոշակի միջոցառումներ, թեկուզ, ինչպես արտահայտվեցիք, սահմանված լիմիտների տեսքով: Կուզենայի ավելացնել, որ վերը նշված սքորինգային ավտոմատացված համակարգը, որը մենք կիրառում ենք <ապառիկ> վարկավորման ընթացքում, նույնպես հաճախորդներից չի պահանջում եկամուտների վերաբերյալ տեղեկանքներ: Մենք օգտվում ենք տեղեկությունների այլընտրանքային աղբյուրներից, մասնավորապես ACRA բյուրոյից և այլն, ինչը թույլ է տալիս կառավարել վարկային ռիսկերը և էապես նվազեցնել սպառողական վարկերի չվերադարձի հավանականությունը:

Ի՞նչ ռեժիմով է Ինեկոբանկն աշխատում մարզերի փոխառուների հետ:

Մարզերում նույնպես բավականաչափ ակտիվ ենք, ինչպես սպառողական, այնպես էլ ՓՄՁ վարկավորման հատվածներում: Ներկայումս բանկը մարզերում ունի 7 մասնաճյուղ: Բնական է, կան մարզային բաժանմունքների աշխարհագրական ընդլայնման պլաններ: Վերջերս բանկն սկսել է ակտիվորեն վարկավորել նաև գյուղատնտեսության ոլորտը, մասնավորապես, վերամշակման արդյունաբերության ոլորտը: Այդ հատվածում արդեն հաջողվել է ձևավորել լավ պորտֆել: Ապագայում նախատեսում ենք ընդլայնել մարզային մասնաճյուղերի ցանցը, միաժամանակ չիջեցնելով այդ հատվածի վարկավորման տեմպերը:

Եվ վերջին հարցը, զգո՞ւմ են արդյոք բանկերը մրցակցություն միկրֆինանսավորող կազմակերպությունների կողմից: Չէ որ նրանք էլ են այսօր շատ ակտիվ ՓՄՁ, ինչպես նաև սպառողական վարկավորման հատվածներում:

Ինչ-որ առումով զգում ենք, բայց այդ մրցակցությունից չեն վախենում: Կարծում եմ, որ բանկերն ունեն ավելի մեծ առավելություններ, քան վարկային կամ միկրոֆինանսավորող կազմակերպությունները: Բանկերն ունեն պրոդուկտների ավելի լայն շարք և կարող են հանդես գալ ավելի գրավիչ առաջարկներով:

Զրույցը վարեց Էլիտա Բաբայանը