Հինգշաբթի, 31 Մայիսի 2012 17:46
Հայաստանի ֆինանսական հատվածի արտաքին պարտքը 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 1.353 մլրդ.դոլար
Արմինֆո: Հայաստանի առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները ուղղակի պորտֆելային ներդրումների և ստացված վարկերի տեսքով, 2012-ի հունվր-մարտ ամիսնրին ստացել են $ 465,3 մլն, այդ թվում, ուղղակի ներդրումների տեսքով (ՕՈՒՆ)` $ 1,5 մլն: Ապրիլի 1-ին ֆինանսական հատվածի արտաքին պարտքի ծավալը կազմել է $ 1,353 մլրդ:
Համաձայն ՀՀ կենտըրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրկան ծառայության կողմից, 2012-ի առաջին եռամսյակում ամնխոշոր ներդրումները է, (ներառյալ ՕՈՒՆ`$ 998,5 հազար) ավանդաբար ստացվել է Ռուսաստանից, որը կազմում է ընդհանուր նրդրումների ավելի քան 26%-ը կամ $ 123 մլն: Երկրորդ տեղում են միջազգային կազմակերպությունները, որոնց բաժինը կազմում է 8.4% կամ $ 38,9 մլն (ներառյալ ՕՈՒՆ`$ 513,7 մլն): Երրորդ տեղում է երմանիան` $ 17,7 մլն(3.8%): Այնուհետև հաջորդում են Լատվիան` $ 8.2 մլն (3.2%): Հնգյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան` $ 7.4 մլն դոլար (2,5%):
Հայաստանի առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները Շվեյցարիայից ստացել ն $ 3 մլն., ԱՄՆ-ից` $ 2.7 մլն, Ավստրիայից` $ 2,5 մլն, Լյուքսեմբուրգից` $ 2 մլն: Առաջատրների տասնյակը եզրափակում է Լիբանանը` $ 759 հազար: Վերջինիս հաևորդում են` Իրանը` $ 706,2 հազար: Իսկ ներդրումներինվազգույն ծավլները գնարցել է Կանադան` $ 290 հազար:
Նշենք, որ 2012 թվականի մայիսի վերջին Հայաստանում գործում էր 21 առևտրային բանկ և 32 վարկային կազմակերպություն (28-ունիվերսալ, 3-լիզինգային և 1 վարկային միություն): Հայաստանի բանկային համակարգի միջոցով իրականացվում է ավելի քան 13 միջազգային ծրագրեր: Հայաստանի բանկային համակարգի կանոնադրկան կապիտալին մասնակցում են ռուսական, ուկրաինական, ղազախստանյան, ամերիկյան, ֆրանսիական, գերմանական, բրիտաննական, ավստրիական, շվեյցարիական, արգենտինյան, լիբանյան, իրանական կապիտալները, ինչպես նաև EBRD, IFC-ն: Իսկ վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներին մասնակցում են լատվիական, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական և ռուսական կապիտալները: