Ուրբաթ, 1 Հունիսի 2012 16:55
Մայրաքաղաքի Կենտրոն համայնքի բազմաբնակարան շենքերում 1 ք.մ էժանացել է 8%
ԱրմԻնֆո. Մայրաքաղաքում 1 ք.մ բնակելի մակերեսի գներն 2012 թվականի առաջին եռամսյակում էժանացել են 2%, մասնավոր տներում` 1.5: Այս մասին է վկայում ՀՀ Կադաստր պետական կոմիտեի տվյալները: Միայն Կենտրոն համայնքում բազմաբնարան շենքերի 1 քառ.մետր բնակելի մակերեսն էժանացել է 8%. իսկ մասնավոր տներում`մնացել են անփոփոխ:
Կենտրոն համայնքում բազմաբնակարն շենքերի 1 քառ.մետր բնակելի մակերեսի գները գրանցվել են 400.3 հազ.դրամ, իսկ մասնավոր տներում` 459.2 հազ.դրամ: Նուբարաշեն համայնքում այս ցուցանիշը համապատասխանաբար կազմել է` 140 հազ.դրամ և 144.7 հազ.դրամ:
Հայաստանի մարզերում բազմաբնարան շենքերի 1 քառ.մետր բնակելի մակերեսի գներն աճել են 0.4%: Ծաղկաձորում այն կազմել է 295.9 հազ.դրամ, գրանցելով տարեկան 65% աճ: Քաջարանում բազմաբնարան շենքերի 1 քառ.մետր բնակելի մակերեսի գները գրանցվել է 100.1 հազ.դրամ, 21% աճով, իսկ մեկ տարում` 64% աճով:
Բազմաբնարան շենքերի 1 քառ.մետր բնակելի մակերեսի ամենացածր գները գրանցվել են Սյունիքում, մասնավորապես, Դաստակերտում` 8 հազ.դրամ: Իսկ մասնավոր տներում այս ցուցանիշը նվազել է 2.1%: Ամենամեծ էկան անկումը գրանցվել է Վաղարչշապատում, որտեղ մասնավոր տների գները առաջին եռամսյակում էժանացել են 11%: Հանրապետության մնացած քաղքաներում գնային լուրջ տատանումներ չեն գրանցվել: