Ուրբաթ, 1 Հունիսի 2012 17:26
Հայաստանի ֆինանսկան հատվածը և դեվելոփերային ընկերությունները 2012 թվականի հունվար-ապրիլին երկրի շինարարության ոլորտին են ուղղել ավելի քան 63 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Համաշխարհային բանկը 2012 թվականի հունվր-ապրիլ ամիսներին Հայաստանի կապիտալ շինարարության ոլորտին է ուղղել 4.7 մլրդ.դրամ ($ 12 մլն) կամ հաշվետու ժամանահատվածում հանրապետության շինարարության ոլորտում միջազգային բոլոր վարկային ներդրումների 84%-ը, կազմելով 5.6 մլրդ.դրամ ($ 14.5 մլն): Ընդ որում, ՀԲ ներդրումների ծավալը Հայաստանի շինարարության ոլորտում աճել է տարեկան կտրվածքով 16.8%: Միայն ապրիլին կապիտալ շինարարության ոլորտին ՀԲ-ն ուղղել է 2.1 մլրդ.դրամ (ավելի քան $ 5 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը գերազանցում է 2011-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը 22.4%-ով: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր հաշվով հունվար-ապրիլին կապիտալ ներդրումները շինարարության ոլորտում կազմել են 61.4 մլրդ դրամ ($ 157,6 մլն դոլար), ինչը 5,2%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Կապիտալ շինարարության ընդհանուր ծավալներում շինմոնտաժային աշխատանքները հունվար-ապրիլին կազմել են 51.7 մլրդ դրամ, տարեկան աճը` 3.3%, միայն ապրիլին`17.8 մլրդ. դրամ, տարեկան աճը` 10.1%: Ապրիլին Հայաստնաում շինարարության ոլորտի կապիտալ ներդրումների ծավալը կազմել է 21.2 մլրդ դրամ ($ 54 մլն), ինչը 4,5%-ով ցածր է, 2011-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ըստ վիճակագիրների, 2012-ի հունվար-ապրիլին պետական բյուջեից ապիտալ շինարարության ոլորտում ներդրվել է 8.9 մլրդ դրամ ($ 23.1 միլիոն դոլար), տարեկան 22.6% անկումով, կամ շինարարության ոլորտի ընդհանուր ներդրումների 14.7%-ը: Կազմակերպությունները կապիտալ շինարարությանն են ուղղեկ 31.9 մլրդ դրամ ($ 82,1 մլն) տարեկան աճը` 0.6%, կազմելով ոլորտի ընդհանուր ներդրումների 52%-ը: Երկրի բնակչությունն այս ոլորտում ներդրել է 11.7 մլրդ դրամ ($ 30 մլն), տարեկան 25.5% աճով, կամ ներդրումների 19%-ը: Ասիական զարգացման բանկը հունվար-ապրիլին տրամադրել է 94.1 մլն.դրամ վարկային միջոցներ, տարեկան 85.4% անկումով կամ ընդհանուր ներդրումների 0.2%-ը: ՎԶԵԲ-ը հաշվետու ժամանակահատվածում շինարարության ոլորտին է ուղղել 512.5 մլն դրամ ($ 1,3 մլն) վարկային միջոցներ, գրանցելով տարեկան քառակի աճ կամ ոլորտի ընդհանուր ներդրումների 0,8%-ը: KfW` 11.3 մլն դրամ, ՙՀայաստան՚ Համահայկական հիմնադրամ`104.1 մլն դրամ (տարեկան անկումը 24.6%), ՄԱԿ` 20.8 մլն դրամ (տարեկան աճը` 2,3 անգամ):
ՇՇինարարության ոլորտին ամենամեծ ներդրումները հունվար-ապրիլին կատարել են դեվելոփերային ընկերությունները` 15.7 մլրդ դրամ ($ 40.3 մլն, ընդհանուր ներդրումների 25.6%-ը) և ֆինանսական հատվածը` 8.9 մլրդ դրամ ($ 22.7 մլն, 14,4 %), որին հաջորդում է տրանսպորտի ոլորտը` 6.5 մլրդ.դրամ ¥10.6%), էլեկտրա և գազա մատակարարման ոլորտները` 5.8 մլրդ (9.4%), հանքահումքային արդյունաբերությունը` 4 մլրդ (6.5%), գյուղատնտեսության ոլորտը` 3,3 մլրդ (5.4%), կրթության և առողջապահության ոլորտները` 2.3 մլրդ.դրամ (համապատասխանաբար 3.8% և 3.7%), տեղեկատվական և հաղորդակցության ոլորտները` 2.2 մլրդ (3.6%), ջրամատակարարման լորտը` 2.1 մլրդ դրամ ¥3.4%), մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտը` 2 մլրդ (3.2%):
ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2012 թվականի հունվար-ապրիլին ամիսներին կազմել է 389.33 դրամ/դոլար, իսկ միայն ապրիլին` 392,02 դրամ/դոլար: