Ուրբաթ, 1 Հունիսի 2012 18:26

Հայաստանում բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալներով առաջատարն է ֆինանսական հատվածը


ԱրմԻնֆո. Հայաստանում բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալներով առաջատարն է ֆինանսական հատվածը, 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ապահովելով այս ցուցանիշի տարեկան 23.3% աճ, մինչև 78.8 մլրդ.դրամ կամ մատուցված ծառայությունների 27.7%-ը: Սակայն, մատուցված ծառայութոյւնների ծավալների տարեկան աճով առաջատարն է մշակույթի, ժամանցի և հանգստի կազմակերպման ոլորտները, գրանցելով 42.5%, մինչև 12.3 մլրդ.դրամ, կազմելով մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալների 4.3%-ը:

Ինչպես Արմինֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, տեղեկատվության և կապի ոլորտում սեպտեմբերին մատուցվել է 61.9 մլրդ.դրամի ծառայություններ, տարեկան 4.8% աճով կամ մատուցված ընդհանուր ծառայությունների 21.7%-ը: Երրորդ տեղում է տրանսպորտի ոլորտը` 51.8 մլրդ.դրամ, տարեկան 8.5% աճով կամ մատուցված ընդհանուր ծառայությունների 18.2%-ը: Ընդհանուր հաշվով 2012-ի ունվար-ապրիլին Հայաստանում մտուցված ծառայությունների ծավլը կազմել է 284.8 մլրդ.դրամ կամ 731.6 մլն.դոլար, ինչը 10.1% ավելի է 2011-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: ՄԻայն ապրիլին մատուցված ծառայությունների ծավալը կազմել է 73.7 մլրդ.դրամ, մարտի համեմատ գրանցլով 1.6% անկում, իսկ տարեկան կտրվածքով` 6.2% աճ:

ՀՀ դրամի միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2012 թվականի հունվար-ապրիլին ամիսներին կազմել է 389.33 դրամ/դոլար, իսկ միայն ապրիլին` 392,02 դրամ/դոլար: